Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

19.12.2021 21:36
4579

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենան, որը կատարեց  «Քամի-քամի» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:

Մրցույթին մասնակցեց 19 երկիր՝ Գերմանիան, Վրաստանը, Լեհաստանը, Մալթան, Իտալիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Իռլանդիան, Հայաստանը, Ղազախստանը, Ալբանիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Նիդերլանդները, Իսպանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Պորտուգալիան:

Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:

14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40