Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով. Զախարովա

28.02.2024 18:49
645

Ռուսաստանը ելակետային է համարում այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Ֆրանս-24»-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: 

Զախարովան նշել է, թե ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, «ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում»:

«Մենք կտրականապես անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետության կողմից ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներն այն մասին, որ կառույցը չի կատարել Երևանի հանդեպ ստանձնած պարտավորությունները 2021-22թթ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների համատեքստում: Ցանկանում ենք հիշեցնել, որ 2021թ. սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և գնահատող առաքելությամբ ՀՀ սահմանամերձ շրջաններ է գործուղվել ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցչական պատվիրակությունը: Արդյունքում որոշում էր կայացվել ՀԱՊԿ կողմից մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար: Սակայն ՀՀ իշխանությունների կողմից առաջարկը մերժվել էր: Ավելին, փոխարենը պաշտոնական Երևանը նախընտրել է հրավիրել Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Ամեն դեպքում, մենք շարունակում ենք ելակետային համարել այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ: Չնայած, պետք է նշենք, որ ցավոք, ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում: Մենք շարունակում ենք հուսալ, որ Երևանում, այնուամենայնիվ, կգան այն հետևությանը, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է գործընկերների հետ վստահության մթնոլորտում հանգիստ պայմաններում քննարկումների կազմակերպումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22