Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու. ՀՀ վարչապետ

14.09.2022 18:07
2663

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու։

«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ հստակ այս հարցով ունենք քննարկում և ունենք միասնական ըմբռնում՝ այդ թվում, իմ տպավորությամբ, միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին։ Եթե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, որովհետև մենք չենք քննարկում այդպիսի հարց։ Ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը։ Որտե՞ղ է գրված միջանցք։ Ադրբեջանն ասում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի [հայտարարության] 9-րդ կետի համաձայն։ Այդ 9-րդ կետը հրապարակված կետ է։ Ես աշխարհ բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել «միջանցք» բառը 9-րդ կետում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 9-րդ կետի իրագործման վերաբերյալ նոր եռակողմ հայտարարություն էր կնքվել 2021 թվականի հունվարի 11-ին, որտեղ նշվել էր, թե 9-րդ կետը ինչ է նշանակում և ինչի մասին է։

«Ես ձեզ գաղտնիք ասեմ։ Մենք Ադրբեջանին առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով, և այդ առաջարկությունը ես նաև առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը։ Այդ առաջարկությունը մեր բոլոր հրապարակային հայտարարությունների մասին է, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել և տալ և ստանալ», - նշեց Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40