Հայաստանը կարող է անցնել ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը

30.04.2020 11:58
1160

Կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կոնորավիրուսով վարակման դեպքերի աճի տեմպերին և նշեց, որ վերջին օրվա ընթացքում վարակման ռեկորդային թիվ է արձանագրվել՝ 134 նոր դեպք: Նախարարը նշեց, որ ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2066-ի, բուժվածները՝ 929-ն են, այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ է 1103 քաղաքացի:
«Դժբախտաբար, ունեցել ենք մահվան երկու դեպք, այսինքն՝ ընդհանուր մահերի թիվը կազմում է 32, արհեստական շնչառության սարքերին միացված այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59: Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում, հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը»,- ասաց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը փորձելու են առավելագույնս ձգել, քանի որ դա ապագայում բերելու է տարածման: «Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել՝ չնայած այս 134-ի մեջ եղել են իրար շատ փոխկապակցված անձինք։ Մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել, հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել»,- ասաց Թորոսյանը՝ կոչ անելով բոլորին, որ նման արարողություններին փոքրաթիվ մարդիկ մասնակցեն և չհամարեն, որ վտանգն ամբողջությամբ անցել է:

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40