Հայաստանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ. ԱԽ գրասենյակ

30.10.2021 11:01
1131

Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմամբ՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

«Ցավոք, այս պահին իրավիճակը բավարար կայուն չէ անվտանգության տեսանկյունից: Վերջերս մենք տեսանք հրադադարի խախտում, ինչի հետևանքով հայ զոհվեց՝ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հետևաբար, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործոնը կարևոր և նշանակալի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը»,- ասել են Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից:

Անվտանգության խորհրդի գրասենյակում նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը կարևոր նշանակություն ունի հայերի, ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հարցում, ինչպես նաև ստեղծվող ենթակառուցվածքների և բեռների անընդհատ և կայուն տեղաշարժի անվտանգության երաշխավորն է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40