Հայաստանը տարրական քայլեր չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին

06.03.2025 20:16
593

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան պետք է «համաչափ» և «խելամիտ» ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները ազատ արձակելու համար։ Այս մասին X-ում գրել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը:

Կից փաստաբանը հրապարակել է ցանկ՝ ներկայացնելով իր 25 տարվա փորձի ընթացքում այլ երկրների կառավարությունների ձեռնարկած քայլերը, որոնց նպատակն է եղել ազատ արձակել օտար երկրներում պահվող պատանդներին:

«Անշուշտ, հայ պատանդներն արժանի են առնվազն այնքան օգնության, որքան մյուս կառավարություններն են ապահովում, այնպես չէ՞: Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում պահվող երկու գերիների՝ Սիամակ Նամազիի և նրա հոր շահերը, Միացյալ Նահանգները նշանակել է նախագահի հատուկ բանագնաց պատանդների հետ կապված հարցերով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը պարբերաբար հանդիպել են իմ հաճախորդների ընտանիքի հետ, ԱՄՆ-ն Իրանում Շվեյցարիայի դեսպանատանն ուներ ԱՄՆ շահերի բաժին, որը զբաղվում էր բանտային պայմանների բարելավման հարցով և փորձում էր վերահսկել դատավարությունները, նախագահը և պետքարտուղարը հրապարակայնորեն բարձրաձայնել են թեմայի շուրջ, ԱՄՆ դիվանագետները հանդես են եկել հրապարակային ելույթներով, ԱՄՆ դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հարցն առաջ են տարել ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն է խնդրել համաշխարհային կրոնական առաջնորդներից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել պատանդ վերցնելու համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների նկատմամբ:

Այս ամենը ողջամիտ և համաչափ էր Միացյալ Նահանգների համար: Այնուամենայնիվ, ի զարմանս ինձ, որքանով ես կարող եմ ասել, Հայաստանը այս տարրական բաներից ոչ մեկը չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար: Այսպիսով, հարց եմ հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համաձա՞յն եք, որ այս քայլերը խելամիտ և համաչափ են, թե՞ իսկապես կարծում եք, որ նմանօրինակ ջանքերը, որոնք ձեռնարկել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Մարկ Ֆոգելի նմաններին և ԱՄՆ մյուս քաղաքացիներին Բելառուսից և Վենեսուելայից վերադարձնելու համար, ոչ խելամիտ և անհամաչափ էին», - գրել է Գենսերը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Նշենք, որ շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: Վարդանյանը հայտարարել է հացադուլ:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40