Հայաստանը՝ յոթ սրբությունների խոսուն թանգարան

28.11.2025 12:04
609

Յուրաքանչյուր ազգի ինքնությունը, կենդանի երակը մշակութասեր հասարակությունն է, որտեղ գնահատվում են ստեղծագործական միտքը, հոգեւոր հարուստ ժառանգությունը, մարդկային վեհ արժեքները․․․

Մշակույթը ոչ թե անցյալն արժեւորող հիշողություն է, այլ ապագան կերտող ուժ։

Մշակութասեր է սիսիանցին, մշակութասեր հոգու մեծությամբ, գեղեցիկը տեսնելու նուրբ արվեստով, յուրօրինակ մտածելակերպով, հոգեւորը կարեւորելու հմտությամբ․․․

Կրկին շնորհանդես է Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում, ֆիլմի շնորհանդես, նախագծային աշխատանքի հանրայնացում․․․

Ուսումնական նախագծային աշխատանքի՝ «Աշխարհի յոթ հրաշալիքներ, յոթ սրբություն» ֆիլմի շնորհանդեսն է, որի ոգեշնչման աղբյուրը Տոլորսի միջնակարգ դպրոցի «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ, ստեղծագործ մանկավարժ Հովիկ Բադալյանն է եւ նրա տաղանդավոր սաները՝ Արտաշը, Անահիտը, Սյուզին ու Արեւիկը․․․

Սա արդեն երկրորդ հաջողված փորձն է, փոքրիկ ներդրումը հետաքրքիր մշակութային ծրագրի՝ ֆիլմ-նախագծի ստեղծման, ուր փորձել են գնահատել գեղեցիկը, ցույց տալ ազգի հոգեւոր ուժը՝ որպես անկյունաքարային արժեք․․․

Ֆիլմի ստեղծումը ամենակենսունակ ճանապարհներից մեկն է, որտեղ միահյուսվում  են երեւակայությունը, տեխնոլոգիաների ճշգրիտ կիրառումը՝ վեր հանելով զգացմունքների խորությունը, եւ այդ ամենն ամենայն պատասխանատվությամբ, հմտորեն  փոխանցել դիտողին։

Մեր սրբասուրբ «լեռնակղզու»՝ Հայաստան-հայրենիքի փոքր-ինչ հանդարտ լռության մեջ, որտեղ քարն անգամ հիշողություն ունի, իսկ քամին բերում է հինավուրց պատմության շունչը, ծնվել ու ապրում են ազգային յոթ հրաշալիք-սրբությունները՝ ամուր ընտանիքն ու լեզուն, աներեր հավատը, արժանապատիվ ազգը, մեսրոպյան գիրը, հանապազօրյա հացը, անսասան հայրենիքը, որոնց շուրջ էլ հյուսվել է այս հրաշք ֆիլմ-պատումը։

Թերեւս պահն է՝ ձեզ ուղեկցել սրբություն-հրաշալիքների արահետով, ծանոթացնել հայկական յոթ սրբությունների հոգեւոր ցուցակին, ուր ընտանիքն է՝ որպես հայի ուժի, սիրո շարունակության ակունք, հետո հավատքի ներքին լույսն է, որը մարդուն ամուր է պահում անգամ ամենամեծ փորձությունների մեջ, նորին մեծություն պատմությունն է ու մշակույթը՝ մեր կանգուն մնալու կենսաձեւը՝ ազգն ու արժանապատվությունը, հայն է ու հայրենիքը, հոգեւոր նվիրումի անանց գանձարանը՝ գիր ու գրականությունը, «մեր հոգու կանչ» լեզուն է, հայրենական հողն ու հայրենիքը․․․

Քայլելու ենք հայկական սրբությունների արահետներով՝ լցված հայկականությամբ, սրբություններ, որոնք խոսում են սերունդների սրտով՝ լցնելով մեր հոգիներն օրորվող լույսի պատմություններով, մեզ շղթայելով բարձրուղեշ լեռների սրտից ծնված ժառանգական ամուր կապով․․․

Դրանք բնության կամ մարդու ստեղծած հրաշալիքները չեն լոկ, այլ մեր ազգային հոգեւոր իրականության, զորավոր մտքի, դարահասակ ժառանգության կենդանի արձագանքներն են։

Ֆիլմի աշխատանքը մի հաճելի ճամփորդություն է,որտեղ սրբությունները ոչ թե սոսկ երեւույթ են, այլ ապրող իրականություն՝ հաստատելով, որ Հայաստանը ոչ միայն հող է, այլեւ հոգի՝ լի հայի սիրով, վեհախնդրությամբ․․․

Ֆիլմը մեկ անգամ եւս վերահաստատեց այն միտքը, որ Հայաստանը հրաշալիքների ու սրբությունների իրական թանգարան է, որովհետեւ այդ հրաշալիքները ապրում են մեր ներսում՝ օգնելով մնալ հավատարիմ մեր ժառանգությանը, որով մենք ոչ միայն ապրում ենք, այլեւ ստեղծում հիմք՝ ապագայի համար, որտեղ յուրաքանչյուր սերունդ կարող է զգալ՝ ինչ է նշանակում լինել այս հողի ու այս պատմության լիիրավ տերը․․․

Հայաստանի «Յոթ սրբություններ» ֆիլմը գեղարվեստական երանգով, բարձրաճաշակ, պատմամշակութային ճշմարիտ բացահայտում էր։ Այն ոչ միայն մեր երկրի հոգեւոր սրբություններով հպարտանալու առիթ է ընձեռում, այլեւ «ստիպում» է կրկին ու կրկին սիրահարվել այս աստվածահաճո երկրին։

Ֆիլմի յուրաքանչյուր կադր շնչում է անասելի նվիրումով, հայկական ոգեղենությամբ, յոթ հրաշալիքներից  յուրաքանչյուրի խորությամբ, հպարտությամբ, անկեղծությամբ, նրբանկատությամբ, սիրով․․․

Սա մի գործ է, որը ոչ թե միայն կրթում է, այլ ոգեշնչում՝ հիշեցնելով՝ որքան հարուստ եւ բազմաշերտ են մեր երկրի հոգեւոր հրաշալիքները․․․

Վեհաշուք երանություն ես զգում, երբ վայելում ես ֆիլմի հայեցի լեզուն, բարձրաճաշակ երաժշտությունը, ստեղծագործ ոգին, անզուգական, հաճելի մթնոլորտը, որտեղ անցյալն ու ներկան, ապագայի հույսը ապրում են կողք կողքի․․

Ֆիլմը միանշանակ արժանի է դիտման, որը վստահության, հպարտության, ճշգրտության ամրակուռ կամուրջ է անցյալից դեպի ապագա՝ միավորելով հանդիսատեսի զգացմունքները, ստեղծագործողի մտքի թռիչքը․․․

Զարմանալ կարելի է ֆիլմի հեղինակների ստեղծագործականությամբ, մշակութային հարուստ ժառանգությանը տածվող անեղծ սիրով, հրաշալիքները, սրբությունները գնահատելու, պահպանելու պատրաստակամությամբ․․․

Ֆիլմի սցենարի հեղինակ, օպերատոր Հովիկ Բադալյանն իր խոսքում հույս հայտնեց, որ հանդիսատեսն անպայման կզգա այն ջերմությունը, էներգիան, որով  ստեղծվել է «Յոթ սրբություն»-ը, որի մեջ ներդրվել են ջանք, թիմային աշխատանք, մեծ սեր, ուրույն գաղափարներ, ովքեր հավատացին ֆիլմ-նախագծի հաղթանակին, ներկայացված կարեւոր արժեքներին․․․

«Յոթ սրբություններ»-ը եկել է մեկ անգամ եւս հիշեցնելու, որ մեր ինքնությունը արմատավորված է ոչ միայն պատմական փաստերով, այլեւ ողողված է մեր սիրո, հավատի անտես լույսով, արժանապատիվ ապրելու անկասելի հույսով, հարուստ կենսագրությամբ․․․

Ֆիլմը հրաշալի ճարտարապետական «կոթող» է՝ հոգեւոր արժեքների մասին։

Սրբություններից յուրաքանչյուրը մի-մի  գաղտնիք պահ տվեց հանդիսատեսի հոգուն՝ հույսով, որ ֆիլմը երկար, շա՜տ երկար կյանք է ունենալու եւ դառնալու է նոր եւ գեղեցիկ նախագծերի սկիզբ՝ հարստացնելով «յոթ սրբությունների» խոսուն թանգարանը։

 

 

Էվելինա Թադեւոսյան

ՍԻՍԻԱՆ

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34