Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

25.10.2019 14:18
1317

Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, և երկիրը շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում:

«Մեր հեղափոխությունը ծնվեց ժողովրդավարական փոխակերպումների ակնկալիքով ձեւավորված հանրային մեծ պահանջարկի արդյունքում: Դա բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական հետևանքներ չունեցավ: Այնուամենայնիվ, ես նկատի չունեմ, որ ժողովրդավարությունը որևէ ազդեցություն չի ունեցել մեր արտաքին քաղաքականության վրա. կասկած չկա, որ այն ամրապնդեց Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում և հարստացրեց մեր արտաքին քաղաքականությունը կարևոր արժեքներով, սկզբունքներով և շահերով»,-նշել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունը կատարվել է հայ ժողովրդի կողմից՝ որպես կոռուպցիան, լիազորությունների չարաշահումը, տնտեսական և քաղաքական մենաշնորհները, ընտրակեղծիքներն ու քաղաքական մանիպուլյացիաները մերժելու իր կամքի դրսևորում: Ուստի, պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Հայաստանի նոր կառավարությունը ձեռնամուխ եղավ խորքային բարեփոխումների իրականացմանը` լուծելու այն խնդիրները, որոնք մեր ժողովրդին փողոց էին դուրս բերել և զանգվածային բողոքներ հարուցել Հայաստանում: Արդյունքում, այսօր Հայաստանը գտնվում է շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար, քանի որ մեր կառավարությունն զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ օրենքի գերակայության ամրապնդման, բիզնեսի և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու առումով:

«Վստահ եմ, որ հեղափոխության ձևավորած բարեփոխումների օրակարգը նոր հեռանկարներ և հնարավորություններ կընձեռի մեր գործընկերների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համար»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01