Հայաստանը ժա՛մ առաջ պետք է դիմի բարեկամ և բնական դաշնակից Իրանին՝ Արցախում Իրանի Խաղաղապահ ուժեր տեղակայելու համար

11.07.2023 12:15
769

  2023 թվականի դեկտեմբերից մինչև հիմա հայատյաց Ադրբեջանն ամբողջական շրջափակման մեջ է վերցրել ինչպես հայկական ամբողջ Արցախն՝ իր ողջ բնակչությամբ, այնպես էլ Արցախում տեղակայված Ռուսաստանի Խաղաղապահ ուժերին։

Անցած յոթ ամիսները հստակ ցույց տվեցին, որ Արցախն ու Հայաստանը, բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից,  չունեն  իսկական բարեկամ և դաշնակից պետություն, ուստի, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը, Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի անվտանգությունն անսասան պահպանելու և պաշտպանելու համար, ժա՛մ առաջ պետք է 100 տարով Ռազմաքաղաքական Դաշինք կնքի Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանն ընդունելով որպես Հայաստանի համար ռազմաքաղաքական բնական դաշնակից, իսկական բարեկամ ու 24 ժամվա ընթացքում Արցախում, Ռուսաստանի Խաղաղապահ ուժերի հետ միասին, կամ առանց նրա, տեղակայի Իրանի Խաղաղապահ ուժեր։

Այնուհետև, Հայաստանի առաջարկով, Իրանը Սյունիքում և Արցախում մեկ ամսվա ընթացքում պետք է տեղակայի իր ամենահզոր ռազմաբազաները, միաժամանակ, Իրանը, Հայաստանի հետ համատեղ, Հայաստանում պետք է հիմնադրի իրանա-հայկական ռազմարդյունաբերության գործարաններ՝ ապահովելով նաև բազմահազար աշխատատեղեր:

Եվ ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ Հայաստանը կվերականգնի Արցախի ամբողջ պաշտպանությունն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ձեռնամուխ կլինի ստեղծելու 100․000-անոց ԱԶԳ-ԲԱՆԱԿ՝ կառուցելով Ռազմական և Սոցիալական Քրիստոնյա Մեծ Հայաստան։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյան      

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22