Հայկական բանակը խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ․ Հովհաննիսյան

29.09.2020 22:52
3671

Արցախի շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերը շարունակվում են, ավելի ինտենսիվ՝ հյուսիսային և հարավային ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նա վստահեցրեց, որ ՊԲ ստորաբաժանումները բազում հաջողություններ են արձանագրել, մեր զինված ուժերը կատարում է մարտական խնդիրը, հակառակորդի բոլոր գրոհները հետ են մղվում։

Ա․Հովհաննիսյանը հայտնեց, որ մարտական գործողությունների մեկնարկի պահից ի վեր հակառակորդն ունի 790 կենդանի ուժի կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, վիրավորների թիվը մոտ 1900 է։ 

Հայկական բանակն, ընդհանուր առմամբ, ըստ ՊՆ ներկայացուցչի, խոցել է հակառակորդի հակատանկային և հրանետային 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Նա նշեց, որ մեր կորուստների թիվը կներկայացնեն վաղն առավոտյան, հիմա ամփոփում են։ 

Ա․Հովհաննիսյանն անդրադարձավ ՍՈՒ-25 գրոհիչի խոցմանը, նշեց, որ, ցավոք, ունեցանք կորուստ, հայ օդաչուն մահացել է թուրքական F16 կործանիչի հարվածից։

Ըստ Ա․Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը շտապել է հերքել անհնարամիտ և ծիծաղելի բառապաշարով՝ նշելով, որ նման ինքնաթիռ Ադրբեջանի օդուժում չկա։ 

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40