Հայկական կողմը դրական է արձագանքել Բլինքենի՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման առաջարկին

07.12.2023 22:27
717

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:

Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր X-ի իր էջում գրել, որ Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին խաղաղ բանակցությունների համար:

Ջեյմս Օ՛Բրայանը նախօրեին Բաքվում հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հենց Օ՛Բրայանի հայտարարությունից հետո Բաքուն, պնդելով, թե Միացյալ Նահանգները կողմնակալ միջնորդ է, Գրանադայից և Բրյուսելից հետո բոյկոտել էր արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները:

Իլհամ Ալիևը երեկվա հանդիպմանը Ջեյմս Օ՛Բրայանին ասել է, որ Վաշինգտոնը, հաշվի առնելով նոր իրողությունները, կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում:

www.azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40