«Հայոց արծիվներ» քաջաց ջոկատը, Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ, անդրդվելիորեն իրեն վստահված դիրքերում է

24.10.2020 18:11
17189

«Սյունյաց երկրին» հաջողվեց այսօր կապ հաստատել ռազմաճակատի հարավ-արեւելյան թեւում մարտական դիրքեր պաշտպանող «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի (վաշտի) հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի հետ:

«Հայոց արծիվներ» ջոկատը ռազմաճակատ է մեկնել հայրենիքի կանչով՝ սեփական նախաձեռնությամբ:

Եվ սեպտեմբերի 29-ից մինչեւ հիմա, առանց հերթափոխի, արժանապատվորեն պաշտպանում է վստահված դիրքերը:

Հայրենապաշտությունը Խաչիկ Ասրյան սյունեցու եւ նրա հետեւորդների համար կոնկրետ գործեր է ենթադրում: Դրա հերթական վկայությունը մարտական ներկա առաքելությունն է, որ փառավոր կերպով իրականացնում է քաջերի այդ վաշտը:

«Հայոց արծիվները» մարտական սխրալից ուղի են անցել նաեւ 2016-ի ապրիլյան օրերին:

Ըստ Խաչիկ Ասրյանի՝ ջոկատի անդամների տրամադրությունը բարձր է, կա հաստատուն հավատամք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները ու մոտեցնելու բաղձալի հաղթանակը:

Եվ, առհասարակ, Պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, սպայի եւ բանակին անդամագրված կամավորականի ոգին հերոսական է ավելի, քան երբեւէ:

Պարզվում է՝ կրակագծում նույնպես Խաչիկ Ասրյանն ունի իր յուրօրինակ ու հայրենաշունչ գաղափարախոսությունը կամ պատվիրանների ամբողջությունը, որ ներկայումս թեւածում է կրակագծի այդ հատվածում:

-Յուրաքանչյուր զինվորի, կամավորականի ասում եմ՝ «Դուք ունեք երկու առաքելություն՝ պահպանել ձեր կյանքը եւ պահպանել հայոց սուրբ հողը: Բայց, եթե երկուսի միջեւ  ընտրություն կատարելու խնդիր առաջանա, պարտավոր եք նախապատվությունը տալ այս առաքելությանը՝ «Պաշտպանել հայոց սուրբ հողը»՝ զոհաբերելով ձեր կյանքը»,- ասաց Խաչիկ Ասրյանը:

Դե ինչ, «Հայոց արծիվներ» քաջաց ջոկատին մաղթում ենք հաղթանակ եւ շուտափույթ վերադարձ, այն էլ՝ ամբողջ կազմով:

Աստված ձեզ պահապան:

Սամվել Ալեքսանյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22