«Հայոց արծիվներ»-ը պատրաստ են մեկնելու Արցախ` պաշտպանելու հայոց սուրբ հողը

19.09.2023 16:44
810

Այսօր, Արցախը հերթական անգամ ենթարկվել է խառնածին Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը:  

Հայոց Հայրենիքի համար վճռորոշ այս պահին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանությանն ու Հայաստանում գործող կուսակցություններին մի կողմ դնել բոլոր տեսակի քաղաքական ու կուսակցական տարաձայնությունները և միասնաբար կանգնել Հայոց Ազգային Բանակի ու Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայության կողքին՝ հանուն Հայոց Սուրբ Հողի, հանուն մեր նախնյաց հիշատակի և գալիք սերունդների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի պաշտպանության:

2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցած և Արցախի Մարտունի,  Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է Հայաստանի Գերագույն հրամանատարի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով մեկնել Արցախ կամ Հայաստանի սահմանագիծ և պաշտպանել Արցախը, Հայաստանը, Հայ ազգն ու Հայոց Սուրբ Հողը։

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց  Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

                                                                                   գնդապետ՝ Խաչիկ Ասրյան    

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40