«Հայոց արծիվների» հերթական այցը 5-րդ բանակային զորամիավորում

28.01.2016 10:40
2139

Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի, ինչպես նաեւ հայոց անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը հայրենասիրական 25 միջոցառում է իրականացնում ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, սահմանագծի մարտական տարբեր հենակետերում:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու   հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Հայրենասիրական միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատա՛ր, հարգարժան գեներալ-մայոր Կարեն Աբրահամյա՛ն, Արցախյան հերոսամարտ հաղթանակած հայրենապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված Արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան եւ ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց եւ Ձեզ՝ հայրենաշունչ զինվորականնե՛ր… «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Ազգապահ զինվորականնե՛ր, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»… Ես ավելացնում եմ. «Ապրե՛լ, գործե՛լ, մեռնե՛լ հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման. ահա՛ իմ դավանած հայրենասիրությունը»: Նժդեհը շարունակում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի Հայաստանապաշտ զավակնե՛ր: Այո՛, դո՛ւք եք, որովհետեւ դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ եւ ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»: Եվ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար: Միշտ գիտակցե՛ք, որ դուք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները,  իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող եւ ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան: Միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջեւ՝ անընդհատ հզորացնել  հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ եւ հզոր, քրիստոնյա Հայաստան:

Միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս:

Կեցցե՛ք դուք,

Կեցցե՛  անպարտելի հայոց ազգային բանակը»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգեւատրեց  ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին եւ 5 զորամասերի սպաների, ինչպես նաեւ կազմակերպության խորհրդանիշ՝ արծիվ նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին: Խաչիկ Ասրյանը նաեւ թանկարժեք իրային նվերներով պարգեւատրեց  ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, զորամասերի հրամանատարներին եւ մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:

Հայոց ազգային բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով պարգեւատրվեցին «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության մի շարք անդամներ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08