Հայր Միքայելը խնդրեց անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում

25.12.2023 21:30
1387

Սոցցանցերում անհասկանալի աղմուկ է բարձրացել Տաթեւի վանական համալիրի վանահոր` Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի անվան շուրջ: Անգամ ոմանք կոչեր էին հնչեցնում, որ ֆլեշմոբ պետք է սկսել` ի աջակցություն Հայր Սուրբի, որպեսզի նա շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանքում, միայն թե պարզ չէր, թե ումից էին փորձում պաշտպանել Հայր Միքայելին:

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզաբանմամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով Հոգեշնորհ ՏՄիքայել վարդապետ Գեւորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանելոր Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։ Հայր Միքայելըորպես հոգեւոր սպասավորշարունակում է իր ծառայությունը բերել Տաթեւի վանքում։ Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»:

Թվում էր` այս հաղորդագրությունից հետո` թեման, կարծես թե, փակված է, սակայն սոցցանցերում շարունակվեցին շահարկումները, նույնիսկ դավադրություն էին տեսնում այս ամենի մեջ` ընդդեմ Հայր Սուրբի եւ մեղադրում Մայր Աթոռին ապատեղեկատվություն տարածելու մեջ:

«Իրավունք»-ը ստեղծված իրավիճակի մասին փորձեց անձամբ Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի պարզաբանումը ստանալ, սակայն նա հրաժարվեց հարցազրույցից` չցանկանալով անդրադառնալ սոցցանցերում տարածվող լուրերին եւ խնդրելով անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում:

Այդուհանդերձ, մեր ճշտող հարցին ի պատասխան` Հայր Սուրբը վերահաստատեց Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասվածը, որ շարունակում է իր ծառայությունը Տաթեւի վանքում: Չցանկանալով մանրամասնել հիվանդության մասին լուրերը` հույս հայտնեց, որ, Աստծո կամոք, առողջական խնդիրները կարգավորելուց հետո` կշարունակի նաեւ պատարագ մատուցել:

Մեզ մնում է շուտափույթ առողջություն մաղթել Հայր Սուրբին, որպեսզի շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանական համալիրում:

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21