Հայր Միքայելը խնդրեց անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում

25.12.2023 21:30
1495

Սոցցանցերում անհասկանալի աղմուկ է բարձրացել Տաթեւի վանական համալիրի վանահոր` Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի անվան շուրջ: Անգամ ոմանք կոչեր էին հնչեցնում, որ ֆլեշմոբ պետք է սկսել` ի աջակցություն Հայր Սուրբի, որպեսզի նա շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանքում, միայն թե պարզ չէր, թե ումից էին փորձում պաշտպանել Հայր Միքայելին:

Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզաբանմամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։ Հայր Միքայելը, որպես հոգեւոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթեւի վանքում։ Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»:

Թվում էր` այս հաղորդագրությունից հետո` թեման, կարծես թե, փակված է, սակայն սոցցանցերում շարունակվեցին շահարկումները, նույնիսկ դավադրություն էին տեսնում այս ամենի մեջ` ընդդեմ Հայր Սուրբի եւ մեղադրում Մայր Աթոռին ապատեղեկատվություն տարածելու մեջ:

«Իրավունք»-ը ստեղծված իրավիճակի մասին փորձեց անձամբ Հոգեշնորհ Տ․Միքայել վարդապետ Գեւորգյանի պարզաբանումը ստանալ, սակայն նա հրաժարվեց հարցազրույցից` չցանկանալով անդրադառնալ սոցցանցերում տարածվող լուրերին եւ խնդրելով անհարկի չշահարկել իր անունը համացանցում եւ մամուլում:

Այդուհանդերձ, մեր ճշտող հարցին ի պատասխան` Հայր Սուրբը վերահաստատեց Մայր Աթոռի հաղորդագրության մեջ ասվածը, որ շարունակում է իր ծառայությունը Տաթեւի վանքում: Չցանկանալով մանրամասնել հիվանդության մասին լուրերը` հույս հայտնեց, որ, Աստծո կամոք, առողջական խնդիրները կարգավորելուց հետո` կշարունակի նաեւ պատարագ մատուցել:

Մեզ մնում է շուտափույթ առողջություն մաղթել Հայր Սուրբին, որպեսզի շարունակի իր ծառայությունը Տաթեւի վանական համալիրում:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22