Հայրենիքի պաշտպանությունը՝ սրբազան պարտականություն (Ուղերձ սահմանից)

10.06.2016 14:47
2467

Ծնունդով Գորիսի շրջանի Տեղ գյուղից է Գեւորգ Յուրիկի Մանուչարյանը: Ծառայում է ԼՂՀ ՊԲ N զորամասում, ավագ լեյտենանտ է, դասակի հրամանատար:

Լինելով վաշտի հրամանատարի պաշտոնակատար՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում նա իր մարտիկների հետ անօրինակ քաջության դասեր է տվել: Եվ իզուր չէ, որ հիշյալ վաշտի սերժանտ Սահակ Մալաքյանը ստացել է սպայի կոչում, ինչի մասին «Շանթ» հեռուստատեսությամբ եղավ հաղորդում: Թալիշում տեղակայված իրենց գումարտակն առաջիններից մեկն իր վրա վերցրեց ուխտադրուժ հարձակման ողջ ծանրությունը:

- Շատ եմ ցավում հատկապես մեր գումարտակի մարտընկերներիս՝ ավագ լեյտենանտներ Արգիշտի Գաբոյանի եւ Հրաչ Գալստյանի նահատակության կապակցությամբ, որոնց հետ բազում օրեր ենք անցկացրել սահմանին:

Գեւորգը համարում է, որ իրենց արածը հերոսություն չէ:

- Դա մեր սրբազան պարտականությունն է: Ուսուցիչն ու հողի մշակն էլ ոչ պակաս կարեւոր առաքելություն են իրականացնում: Ու այս ամենի արդյունքում էլ երկիրը հզորանում է, պետականությունն՝ ամրապնդվում. յուրաքանչյուրս էլ պարտավոր ենք մեր գործը հնարավորինս լավ անել, - ասում է պաշտպանության բանակի երիտասարդ սպան, ով վաղուց հայրենի Գորիսում չի եղել:

- Իմ համերկրացիներին ուզում եմ ամենայն բարիք մաղթել եւ հավաստիացնել, որ մենք միշտ ամուր կանգնած ենք մեր դիրքերում՝ հանուն մեր ժողովրդի անխախտ անդորրի: Ու եթե թշնամին վերստին փորձի խանգարել մեր անդորրը, նորից կստանա արժանի հակահարված, - եզրափակում է հայրենի եզերքի պաշտպանը:

ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Ստեփանակերտ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40