Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները կհանդիպեն նախագահի հետ

02.03.2021 23:53
7501

Անկախ-ի տեղեկություններով՝ վաղը առավոտյան Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպելու են Հանրապետության նախագահի հետ՝ քննարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հետ կապված հարցերը։

Հիշեցնենք, որ նախագահը երկրորդ անգամ չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը, սակայն այսօր որոշեց առանձին դիմումով դիմել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, եռօրյա ժամկետում կմտնի ուժի մեջ: Վաղը եռօրյա ժամկետն ավարտվում է։

Նախագահի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության շարժումը տարածեց հայտարարություն՝ պահանջելով նախագահին շտապ հանդիպել ՀՓՇ ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում էր, որպեսզի նախագահը Սահմանադրական դատարան դիմի՝ վիճարկելու կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը։ 

ՀՀ նախագահը դեռևս մեկ օր ունի դիմելու ՍԴ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։ 

Երեկ նաև տեղեկացրել էինք, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են։ Հանդիպումը տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի տանը։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08