ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻՑ

29.05.2024 17:51
1525

Սյունյաց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից խորապես դատապարտում ենք Սարդարապատի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների նախօրեին իրականացրած գործողությունները։

Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման հիշարժան այդ օրը Վեհափառ Հայրապետի մուտքը հուշահամալիրի տարածք խոչընդոտելով՝ կառավարության ղեկավարը նպատակ ուներ թույլ չտալու երկրի հոգևոր առաջնորդին ու նրան ուղեկցող հոգևորականներին մասնակցել հանդիսավոր արարողությանը։ Չնայած ոստիկանական ճնշող և անօրեն հիմունքով ձևավորված պատնեշին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ցուցաբերելով անսասան հավատ և վճռականություն, կարողացավ հասնել հուշահամալիր՝ հավատացյալներին առաջնորդելով առ Աստված աղոթքով։

Նման վարքագիծը մեծ հարված է հասցնում հայկական ինքնության քրիստոնեական հարացույցին և խոսում է այն մասին, որ այդ հրահանգն իջեցնողները չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. տվյալ պահին պետականությունը տոնելու արարողությանը ոչ թե հոգևոր առաջնորդին էր արգելվում մասնակցել, այլ նրա ներկայացրած կառույցին՝ Եկեղեցուն, որ դարեր շարունակ եղել է հայոց ինքնության պահպանման, հայոց քաղաքակրթական կյանքի կազմակերպման միակ գործող ինստիտուտը: Ուստի մենք դատապարտում ենք այս գործողությունները՝ որպես հայ եկեղեցու արժանապատվության վիրավորանք և մեր հոգևոր առաջնորդների հանդեպ ունեցած հարգանքի ոտնահարում։

Մենք կոչ ենք անում իշխանություններին խորհել իրենց գործողությունների մասին և պահպանել հարգանք ազգի հիմնասյուների, մասնավորապես արժեհամակարգ կերտող և պաշտպանող ինստիտուտի նկատմամբ: Հույս ունենք, որ Հայաստանում սովորական չեն դառնա նմանաբնույթ գործողությունները, որոնք այսպիսի ընդգծված ձևով բնորոշ չեն եղել նույնիսկ պետականության բացակայության և այլադավ ղեկավարների լծի տակ ապրելու ժամանակներին:

Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին, որպեսզի խաղաղությունն ու հարգանքը տիրեն Հայաստան աշխարհում։

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40