Հայտարարություն

31.08.2022 11:19
1465

«Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ներքոգրյալ մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար.

  • «Սոցիալական աշխատանք» մասնագիտության մասնագիտական մոդուլները դասավանդող դասախոս

Թափուր տեղի մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր համապատասխանում են.

  • Մասնագիտական մոդուլների դեպքում տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:

Պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը.

  1. Դիմում
  2. Կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը)
  3. Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)
  5. Ինքնակենսագրություն
  6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
  7. Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը):

Փաստաթղթերը ընդունվում են քոլեջի մասնաշենքում, ս.թ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1600, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին:

Մրցույթը տեղի կունենա 2022թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 1200-ին քոլեջում:

Հասցեն՝ ք. Կապան, Շահումյան 37ա, հեռախոս՝ 0285-5-25-70, 093-777-663:

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24