Հայտարարություն

13.09.2016 15:11
1599

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի  դասվարի (18 դասաժամ), ֆիզկուլտուրա (22,5 դասաժամ) առարկայի թափուր տեղերի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձեւ 1),

2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3. Անձնագրի պատճենը,

4. Ինքնակենսագրություն (ձեւ 4),

5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6. Մեկ լուսանկար` 3x4 չափի,

7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ հոկտեմբերի 7-ը ներառյալ ամեն օր` ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա Սյունիքի մարզի Սյունիքի միջնակարգ դպրոցում, 2016թ. հոկտեմբերի 11-ին: Տեղեկությունների համար զանգահարել` (094) 06 48 13, (094) 06 47 81 հեռախոսահամարներով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40