Հայտարարություն․ Ոչ մի թիզ հող, Զանգեզուրի հերոսական ժողովուրդն աներեր կանգնած է բանակի թիկունքին

14.05.2021 11:14
2152

Պիտի խոստովանենք, որ մեր իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց՝ լկտի սադրանք իրականացնելով ներխուժել Գորիս քաղաքի մերձակայքում գտնվող Սև լճի տարածք, որի արդյունքում խախտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Այս իրողությունը, անտարակույս, խիստ անհանգստացրել ու մտահոգել է ողջ հայ ժողովրդին։ Սակայն դրա հանգուցալուծումն իր անորոշությամբ առաջին հերթին պրկել է հազարավոր տարիներ իրենց ծննդավայրում ապրող ու արարող գորիսեցիների ներաշխարհը։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Գորիսն այն հայկական եզակի տարածաշրջաններից է, որտեղ հայ ժողովրդի պատմության ամենաօրհասական ժամանակաշրջաններում անգամ թուրքը չի կարողացել բնավորվել։

Մեր անվերապահ աջակցությունը հայտնելով հայկական զինված ուժերին՝ պահանջո՛ւմ ենք լինել կոշտ ու անզիջում թշնամու այս դավադիր ոտնձգության հանդեպ։

Մենք պարտավոր ենք վերջապես գիտակցել, որ այլևս թշնամուն տալու ոչ մի թիզ տարածք չունենք։

Հայ սպան, զինվորն ու զորականը թող համոզված լինեն, որ Զանգեզուրի հերոսական ժողովուրդն աներեր կանգնած է նրանց թիկունքին և յուրաքանչյուր զենք գործածելու ունակ անհատ ամեն պահ պատրաստ է մեր զինվորագրված զավակներին միանալով՝ մեր հայրենիքի սահմաններից դուրս շպրտել սանձարձակ կեցվածք որդեգրած դարավոր թշնամուն…

 

Բանաստեղծ – Տիգրան Գրիգորյան

Արձակագիր – Վարդան Սարգսյան
Սյունիքի նկարիչների միության նախագահ – Ժիրայր Մարտիրոսյան
Հայագետ, բ.գ.թ., դոցենտ – Մհեր Քումունց
Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր – Արտուր Խոջաբաղյան
ԳՊՀ դասախոս, պատմաբան ֊ Գրիշա Հարությունյան
Տ․գ․թ․ դոցենտ ֊ Համլետ Հովսեփյան

irakanum.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40