Հայտնի են կիսաեզրափակիչ անցած թիմերը

05.06.2019 11:17
1291

Այսօր կայացած ֆուտբոլային խաղերից հետո Մեդիա կենտրոնում PR թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը և սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանն ամփոփել են արդյունքները, ապա ներկայացրել կիսաեզրափակիչ անցած թիմերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ասուլիսին Արմեն Գարամյան ասել է, որ Մարտունիում կայացած Արցախ-Աբխազիա խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Նրա խոսքով` Արցախի հավաքականը շատ լավ սկսել էր խաղը, հենց սկզբից նետվել գրոհների ու կարող էր բացել հաշիվը: Գրոհներից մեկի արդյունքում, Աբխազիան օգտվելով Արցախի հավաքականի պաշտպան Արամ Կոստանդյանի սխալից, բացեց խաղի հաշիվը: Մնացած ժամանակահատվածում Արցախն անընդհատ գրոհում էր, չնայած երրորդ օրն անընդմեջ անց էր կացնում հանդիպում: Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում: Առաջին խաղակեսի վերջնամասում Նորիկ Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը: Չնայած երկրորդ կեսում Արցախը փորձում էր փրկել խաղը, սակայն այն հենց այդպես էլ ավարտվեց:
 
Մարտակերտում կայացած Չամերիա-Սապմի խաղն ավարտվել էր 4-0 հաշվով: Չամերիայի հավաքականը առաջին գոլը խփել է խաղից 5 րոպե անց: Ասկերանում տեղի ունեցած Հարավային Օսիա-Սեկեյի Լանդխաղն ավարտվել է 2-2 հաշվով: Ստեփանակերտում կայացած Պադանիա-Արևմտյան Հայաստան խաղն ավարտվել է 1-1 հաշվով, և ոչ ոքին Արևմտյան Հայաստանի հավաքականին բավարարել է կիսաեզրափակչում հայտնվելու համար:
Ընդհանրացնելով արդյունքները`  CONIFA Artsakh-ի PR և մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանն ասել է, որ Ա խմբից Աբխազիան ունի 7, Չամերիան` 6, Արցախը` 4, Սապմի` 0 միավոր: Բ խմբից Հարավային Օսիան ունի 7, Արևմտյան Հայաստանը` 4, Պադանիան` 4, Սեկեյի Լանդը` 1 միավոր:
 
Այսպիսով` Աբխազիան և Արևմտյան Հայաստանը կխաղան առաջին կիսաեզրափակչում: Խաղը տեղի կունենա Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, հունիսի 6-ին` ժամը 18:30-ին: Հարավային Օսիան և Չամերիան նույն օրը` ժամը 16:00-ին կխաղան Ասկերանի մարզադաշտում: Երկրորդ կիսաեզրափակչում Արցախ-Սեկեյի Լանդը խաղը տեղի կունենա հունիսի 6-ին` ժամը 18:30-ին, Մարտունու մարզադաշտում, իսկ Պադանիա-Սապմի խաղը` նույն օրը` ժամը 18:30-ին, Մարտակերտի մարզադաշտում:
 
Հ. Բարսեղյանի խոսքով` հունիսի 6-ին սպասվում են դիտարժան խաղեր: Իսկ հունիսի 5-ին խաղեր չեն լինելու: Կլինեն մշակութային մի շարք ծրագրեր Շուշիում:
 

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40