Հայը հարատեւելու եւ հասնելու է արդարության

29.04.2015 17:39
2629

Ապրիլի 22-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված հուշ-ցերեկույթը Թուրքիային պատասխանատվության ենթարկելու եւ հայի արդար պահանջին էր նվիրված: Երգերն ու բանաստեղծությունները կորսված էրգրի մասին էին: 100 տարի անց էլ հայի ցավը դեռ չի ամոքվել, 1,5 մլն նահատակների հոգին դեռ չի խաղաղվել, քանի դեռ մարդասպանը չի ստացել իր պատիժը: Ապրիլը, որ սեւ գարուն եղավ ստեղծագործ ու իր աշխատանքով երկիր շենացնող հայի համար, պիտի հավերժ հիշվի, քանզի ստեղծագործ մի ժողովուրդ պիտի սրի քաշվեր ու սեփական հողից վտարվեր. այդպիսի մի դրվագ էր բեմականացրել «Գրանդ» պարային ակումբը:

Ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, ղողանջեցին Սիսիանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգերը: ՀՅԴ Սիսիանի գրասենյակի մոտ հավաքված սիսիանցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. զոհվածների հիշատակը: Վառվող ջահերով եւ վանկարկումներով երիտասարդներն անցան Ազատամարտի, Սիսակ Նահապետի անվան հրապարակներով եւ քայլերն ուղղեցին դեպի եղեռնի զոհերի հիշատակին եկեղեցու հարեւանությամբ կանգնեցված հուշակոթող: Վառվող ջահերի լույսով լուսավորվեց Արցախյան կռվի նահատակ ազատամարտիկների պանթեոնը: Քաղաքապետ Ա.Հակոբջանյանն իր ելույթում նշեց, որ հեռու չէ այն ժամը, երբ ոճրագործը, ով ցեղասպանություն իրականացրեց մեր պատմական երկրում, կհատուցի: ՀՅԴ Սիսիանի կոմիտեի ատենապետ Սամվել Ավետյանը նշեց, որ պահանջատեր են բոլոր սերունդները, իսկ ողբալով հարցի լուծմանը չենք հասնի: Երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը եւ մեկ անգամ եւս գոչեցին. «Հիշում եւ պահանջում ենք»:

Ապրիլի 24-ին սիսիանցիները հարգանքի եւ խոնարհումի տուրք մատուցեցին 1915թ. թուրքի վայրագություններին զոհ գնացած հայերի հիշատակին: Ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո գտնվող հուշակոթողին: Եկեղեցում վառված մոմերը նույնպես անմեղ զոհերի հիշատակին էին: Իսկ ներկայացված պարային համարներն ու հոգեբուխ ասմունքը փաստում էին` հայը հարատեւելու ու երբեւէ հասնելու է արդարության: Սիսիանցիների հոսքը դեպի հուշակոթող շարունակվեց ողջ օրվա ընթացքում:

Սիսիանի քաղաքապետարան

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11