ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.02.2022 10:11
1959

2022թ. փետրվարի 22-ը նշանակալի տարեդարձ է ՀԲԸՄ-ի և իր մեծարգո առաջնորդ Պերճ Սեդրակյանի համար, ով 20 տարի առաջ ստանձնեց աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնը։

Հետահայաց գցելով պրն․ Սեդրակյանի նախագահության երկու տասնամյակներին, որոնք հաջորդել են կենտրոնական վարչության անդամության 25 տարիներին, կարող ենք միանշանակ ասել, որ նա իր դերակատարությունը ՀԲԸՄ պատմության մեջ ամրագրել է որպես ոգեշնչված աշխատանքի հզոր մարմնացում և նախաձեռնող հայ, ում նվիրական ծառայությունները մեր կազմակերպությանը առավելապես խոսում են իր առաքելության, այլ ոչ՝ սոսկ ընտրության մասին։

Նրանք, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու և աշխատելու իր հետ աշխարհով սփռված մեկդարյա կազմակերպության կառավարման դժվարին գործի ընթացքում, նշում են, որ չնայած իր անձնական հաջողություններին  և աշխատանքային մեծ վաստակին, իր կյանքի նպատակը, այնուամենայնիվ, բյուրեղացած է ՀԲԸՄ առաքելության մեջ։

Լինելով ՀԲԸՄ հիմնադիրների դավանած «միությունը զորություն է» հավատամքի նվիրված ջատագովը՝ պրն. Սեդրակյանը ընդհանուր նպատակների և տեսլականի, տարբեր սերունդների և աշխարհայացքների կամրջման միջոցով հայ ազգի հզորացմանն ուղղված ուղիների մշտական փնտրտուքի մեջ է։ Այս նպատակով նա վճռական քայլեր է ձեռնարկել խորացնելու մեր ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանում և Արցախում, մշտապես պնդելով, որ սփյուռքի և հայրենիքի ճակատագրերը միահյուսված են։ Նա նաև վճռական է հայ ժողովրդի  կյանքում հիմնաքարային դեր ունեցող Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու և զորակցելու գործում։ Նա առաջնորդել է շատ նախաձեռնություններ՝ պահպանելու և առաջ մղելու եկեղեցու դերը ու նշանակությունը հայկական հարցերում և հայ ժողովրդի կյանքում՝ թե՛ պատմական թե՛ հոգևոր առումներով։

Օժտված լինելով բնածին առաջնորդական հատկանիշներով՝ պրն․ Սեդրակյանը մեծ եռանդով աջակցել է մեր երիտասարդների անձնական և մասնագիտական զարգացմանը։ Լինելով ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատմության ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ նա իր ուժերի ներածին չափով նպաստել է, որպեսզի հայկական աշխարհը իր շարքերում ունենա լավ պատրաստված և անհրաժեշտ հմտություններ ու վստահություն ունեցող առաջնորդներ, որոնք կծառայեն իրենց համայնքներին, ինչպես ինքն է անձամբ արել։

Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, պրն. Սեդրակյանը առերեսվել է գլոբալիզացիայի և աշխարհաքաղաքականության բարդ մարտահրավերներին՝ միևնույն ժամանակ նպաստելով մեր պատկերացումների զարգացմանը, թե ինչպես պետք է հայերին  ներգրավել այնպիսի գործերում, որոնց միջոցով նրանք կհարստացնեն իրենց իսկ ինքնությունը, կարժևորեն ստացած ժառանգությունը և կծառայեն հայ ժողովրդին։ Անգամ տեղեկատվական  տեխնոլոգիաների զարգացման պայմաններում պրն. Սեդրակյանը միշտ նախընտրում է անձամբ շփվել կազմակերպության անդամների և շահառուների աշխարհասփյուռ ցանցի հետ։ Այցելելով տարբեր համայնքներ և լինելով իրենց իսկ միջավայրում՝ նա առավել արդյունավետ է գնահատում առկա առաջնահերթությունները և ըստ այդմ համակարգում մեր ռեսուրսները, որպեսզի ցուցաբերվի հավասարապես արդար մոտեցում և իրականացվեն անհրաժեշտ գործողություններ՝ նրանց կյանքը վերափոխելու նպատակով։ Արդյունքում, մեր 60 մասնաճյուղերը և շրջանակային հանձնախմբերը շարունակում են ծաղկել որպես հայկական ինքնության կենտրոններ, հայկական մշակույթի շարժիչ ուժեր, որոնք նաև առաջինն են օգնության հասնում, երբ ճգնաժամերը կամ աղետները սպառնում են անհատներին և ընտանիքներին։

Լինելով միշտ պատրաստ կարիքի ժամանակ իր ուսերին տանելու ծանր բեռը՝ պրն. Սեդրակյանը մեզ առաջնորդել է լրջագույն ճգնաժամերի ժամանակ, որոնք վերաբերում էին հայերին Սիրիայում, Հայաստանում, Արցախում, Լիբանանում և այլուր։  Միշտ հնարամիտ և լայնախոհ՝ նա աշխարհի առաջնորդների հետ քննարկել է մեր ժողովրդի շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը և համախմբել հայերին միջազգային դրամահավաքների ժամանակ, որոնց ընթացքում հաճախ ընդամենը մի քանի օրում  հավաքվում են բազմամիլիոնանոց նվիրատվություններ։ Սա մեզ հնարավորություն է տվել իսկույն ապահովել մեր տեղական մասնաճյուղերը և կամավորներին հրատապ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ միջոցներով։

Եվ այսօր մենք ցանկանում ենք քեզ հայտնել մեր խորը երախտիքի խոսքը, Պե՛րճ, քո համարձակ մտածողության, սկզբունքայնության և մարտահրավերների ու հնարավորությունների հստակ պատկերացման համար, որոնք իրենց ուրույն ազդեցությունը ունեն աշխարհում ապրող հայերի առաջընթացին ուղղված մեր ռազմավարությունների և լուծումների վրա։ Աշխարհի վերաբերյալ ունեցած քո խորը պատկերացումներով և նախորդների թողած ժառանգության արժևորմամբ՝ դու եկել ես այս կազմակերպություն ճիշտ ժամանակին՝ որպես ճիշտ առաջնորդ՝ առաջնորդելու այն դեպի նոր և աներևակայելի բարձունքներ։

Մենք անկեղծ սրտով երախտապարտ ենք քեզ այս վեհ առաքելության շուրջ մեզ միավորելու և քո ժամանակը ու կյանքի լավագույն տարիների ընթացքում կուտակած իմաստությունը և մոտեցումները մեզ հետ կիսելու համար։  Մենք նաև ցանկանում ենք երախտագիտություն հայտնել քո անցած ճանապարհի  հավատարիմ ընկերոջը՝ Վերա Սեդրակյանին, ում հետ երկար տարիներ առաջ սկսել եք ձեր համատեղ ուղին՝ որպես ՀԲԸՄ  նվիրյալներ։

Կրկին շնորհավորում ենք քո կյանքի և մեր կազմակերպության պատմության այս նշանակալի իրադարձության առթիվ։

Հրապարակված է երախտագիտությամբ

ՀԲԸՄ Կենտրոնական վարչության կողմից

22 փետրվար 2022թ․

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25