ՀԲԸՄ-Ն ԵՎ ԵՄ-Ն ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ՝ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

22.08.2022 12:08
634

Հավատարիմ մնալով իր հայանպաստ գործունեությանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) միավորում է ջանքերը Եվրոպական միության (ԵՄ) և Creative Armenia-ի հետ՝ խթանելու Հայաստանի ստեղծարար տնտեսությունը, որն իր մեջ ներառում է մշակութային բազմազան ոլորտներ՝ կատարողական արվեստ, կինոարտադրություն, թանգարանային գործունեություն, երաժշտության բազմազան ժանրեր (օպերա, բալետ, ջազ, ռոք), թվային և ավանդական հրատարակչություն, լուսանկարչություն, ճարտարապետություն, գրաֆիկական դիզայն, երկչափ և եռաչափ արվեստ և շատ ավելին։ 

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եռամյա «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նպատակ ունի ռազմավարական քաղաքականության և ներդրումների միջոցով միավորել ստեղծարար տնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անհատներին, օգնել նրանց արդյունավետ օգտագործել իրենց տաղանդն ու այդ հարուստ ներուժն ուղղել երկրի տնտեսական զարգացմանը։ Ծրագիրը, որն իրականացվելու է ՀԲԸՄ Հայաստանի և Creative Armenia-ի համատեղ ջանքերով, կանդրադառնա նաև տեսախաղերի մշակմանը, ստեղծարար ոլորտում մանրածախ առևտրին ու գովազդին, ինչպես նաև լրատվամիջոցների հեռարձակման բոլոր հարթակներին, ներառյալ՝ սոցիալական մեդիան։

Հայաստանում ստեղծարար տնտեսության ոլորտը, չնայած իր հարուստ ներուժին, երկար ժամանակ ստվերում է եղել, և «Կատապուլտ»-ը նպատակ ունի վեր հանել ոլորտի ենթակառուցվածքային խնդիրներն ու մարտահրավերները, որպեսզի օգնի այն զարգացնել և վերածել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի, ոչ միայն տնտեսական աճի տեսանկյունից, այլ նաև երկրի սահմաններից դուրս Հայաստանի ստեղծարար գործունեությունը ճանաչելի դարձնելու նկատառումներից ելնելով։

Ներկայացնելով ստեղծարար և մշակութային ոլորտում ԵՄ-ի ֆինանսական շրջանառությունը՝ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը նկատեց, որ համակարգված գործունեության դեպքում Հայաստանը նույնպես ունի այդ ոլորտում տնտեսական աճ գրանցելու բոլոր նախադրյալները։ «Մշակութային և ստեղծարար արդյունաբերության (ՄՍԱ) շնորհիվ ԵՄ-ում գրանցվում է տարեկան շուրջ 509 միլիարդ եվրոյի շրջանառություն, որը կազմում է ԵՄ-ի ընդհանուր ՀՆԱ-ի 5,3%-ը և ապահովում է 12 միլիոն մշտական աշխատատեղ՝ ԵՄ-ի զբաղվածության 7,5%-ը։ Այն ԵՄ գործատուների հատվածում երրորդ ամենամեծ ոլորտն է»։ 

«Կատապուլտ»-ն իր ռազմավարական քաղաքականությամբ անդրադառնում է ՀԲԸՄ-ի գործունեության չորս հիմնասյուներից առնվազն երեքին՝ կրթությանը, մշակույթին և սոցիալ-տնտեսական զարգացմանը: ՀԲԸՄ Հայաստանը վստահ է, որ այս ոլորտում  

ներդրումներ կատարելը աշխատատեղերի ստեղծման և նորարարական մոտեցումներ խթանելու ահռելի հնարավորություն կստեղծի: «Մենք ցանկանում ենք ստեղծել կայուն կենսապայմաններ, աջակցել տնտեսական աճին և օգնել, որ ստեղծագործ գաղափարների և տաղանդավոր անհատների գործունեության համաշխարհային ցանցում Հայաստանն իր ուրույն տեղը գտնի»,- հայտարարեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն մեծապես արժևորում է Հայաստանի ստեղծագործական համայնքի գիտելիքներն ու փորձը։ Ըստ պրն Յակուբյանի՝ ծրագրի վերջնական նպատակը այնպիսի արդյունաբերություն ստեղծելն է, որը կապահովի սոցիալ-տնտեսական ակտիվություն և կամրապնդի հայ ժողովրդի՝ մշակութային արժեքները ճանաչող ու խթանող քաղաքացիական ինքնությունը՝ միտված հայրենիքի ապագային: 

Մինչև 2025 թվականը «Կատապուլտ»-ը Creative Armenia-ի Artbox ծրագրի միջոցով պլանավորում է զարգացնել 135 ստեղծարար բիզնես և նախագիծ, ինչպես նաև աջակցել 10 մշակութային հաստատությունների՝ տեխնիկական ներդրումների, միջազգային մենթորության և կարողությունների զարգացման միջոցով: 

Ծրագրի մեթոդաբանության հիմքում ընկած է փուլային մոտեցումը՝ ստեղծագործական մտահղացումից մինչև արտադրություն և շուկայական բաշխում իրականացնելը, որը միտված է ճանաչելի դարձնել ստեղծագործական համայնքի արվեստն ու մշակութային արտադրանքը մեդիա համագործակցությունների, ցուցահանդես-վաճառքների և զրույցների շարքերի միջոցով: «Կատապուլտ»-ը նաև կխթանի համագործակցությունը ոչ միայն միևնույն ոլորտի մասնագետների, այլ նաև Հայաստանում և սփյուռքում տնտեսության այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող անհատների և կազմակերպությունների միջև։

Ծրագիրը կառաջարկի մի շարք հնարավորություններ. օրինակ՝ «Կատապուլտ Տաղավար»-ը կօգնի հայ դիզայներներին, նկարիչներին և երաժիշտներին իրենց ստեղծագործությունները ներկայացնել միջազգային շուկաներում՝ համաշխարհային ճանաչում ունեցող ցուցահանդեսներում: Ամենամյա «Կատապուլտ Զրույցներ»-ը կծառայեն որպես երկխոսության վիրտուալ և ֆիզիկական հարթակներ, որտեղ ստեղծագործական համայնքի ներկայացուցիչները նոր ծանոթություններ կհաստատեն, կընդլայնեն իրենց մասնագիտական-ընկերական շրջանակն ու կկիսվեն ստեղծագործական արդյունաբերության զարգացման իրենց փորձով: «Կատապուլտ» ծրագրի կողմից իրականացվող հետազոտությունները, ինչպես նաև ստեղծագործական և մշակութային արդյունաբերության խորհրդի ստեղծումը կնպաստի քաղաքականության դրական փոփոխություններին և մշակույթի ոլորտում համակարգված ներդրումներ խթանելուն։ 

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց սույն թվականի հուլիսի սկզբին տեղի ունեցած մամուլի ասուլիսով, որի ժամանակ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև: Ստորագրող կողմերը պարտավորվեցին համագործակցել «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում:

«Կատապուլտ»-ը ԵՄ-ի կողմից ենթադրում է եռամյա ներգրավվածություն, սակայն ՀԲԸՄ-ն և Creative Armenia-ն վճռական են տրամադրված շարունակել իրականացնել երկարաժամկետ ծրագրեր, որոնք կնպաստեն ստեղծագործական էկոհամակարգում համակարգային փոփոխությունների։ 

Այս առումով, «Կատապուլտ»-ի մեկնարկն ազդարարող ծրագրի շրջանակում  միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ «ԿԵՆՍԱԿԱՅՈՒՆ. ստեղծարարության էկոհամակարգեր» համաժողովը, որի ընթացքում մասնագետները կիսեցին կրթության, բիզնեսի, տարածաշրջանային փոխանակման, ՏՏ և մշակութային քաղաքականության ոլորտներում համակարգի ձևավորման կամ վերափոխման վերաբերյալ  իրենց փորձը: Համաժողովի բանախոսներն էին Ժաքլին Կարաասլանյանը (LearningLearning Architects, MIT Media Lab), Թոմայ Սերդարին (Luxe Brands, NYU Stern school of business), Թամարա Ջանաշյանը (CUMA Labs Georgia), Նարեկ Վարդանյանը (The Crowd Funding Formula) և Փեթ Քուքը (University College Dublin, the Irish Arts Council): 

«Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ: Artbox ստեղծարար ինկուբատորի մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ Creative Armenia-ի կայքում։ Այն հայերի համար գլոբալ արվեստի հիմնադրամ է, որը հայտնաբերում, զարգացնում և առաջխաղացման հնարավորություններ է ընձեռում արվեստի բնագավառում նորարարական մոտեցում ցուցաբերող տաղանդավոր անհատներին։ 

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03