Հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում. արդյո՞ք դա պետք է ՀՀ շարքային քաղաքացիներին. Վոլոդին

12.05.2026 18:44
317

Հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում. արդյո՞ք դա պետք է ՀՀ շարքային քաղաքացիներին: Այս մասին գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վոլոդինը հիշեցրել է, որ Հաղթանակի տոնի նախաշեմին Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին հավաքվել են Նիկոլ Փաշինյանի հյուրերը, և դրան հաջորդել են եկածների ելույթներն ու հայտարարությունները, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու։

«Այսօր բոլորի համար ակնհայտ է դարձել հարցը՝ ինչպե՞ս են զարգանալու հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մեր պետություններն ավելի մոտ կլինե՞ն, թե՞ հեռու։ Լարվածությունը հարաբերություններում ավելի քիչ կլինի՞, թե՞ շատ։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամա զուգահեռ է առաջանում. հենց այսպես էր ամեն ինչ սկսվում Ուկրաինայում։ Արդյո՞ք դա պետք է Հայաստանի շարքային քաղաքացիներին»,- գրել է Վոլոդինը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ունի ամենամտերիմ և լավ հարաբերություններից մեկը հայ ժողովրդի հետ, ՌԴ տարածքում բնակվող հայերի թիվը գրեթե հավասար է Հայաստանում բնակվողների թվին, և Ռուսաստանում հայերն իրենց դրսևորում են մյուս ազգությունների հետ հավասար, զբաղեցնում են պաշտոններ, ընտրվում են պատգամավորներ՝ օգնելով Հայաստանում իրենց հարազատներին ու մերձավորներին։

«Կանխատեսում եմ, որ կսկսվեն այսպիսի հայտարարություններ՝ «Մենք ինքնիշխան պետություն ենք, ինչ ուզում ենք, անում ենք»։ Ոչ ոք չի խոսում ինքնիշխանության և միջամտության մասին։ Խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է։ Դրանք կա՛մ կան, կա՛մ չկան։ Կարելի է բարձր պաշտոններ զբաղեցնել, բայց դա չի նշանակում, որ մարդն օժտված է այդ որակներով»,- հավելել է Պետդումայի նախագահը։

Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանի հարաբերությունները երկրների հետ կառուցվում են բարեկամության, փոխշահավետ համագործակցության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքների վրա, և այնտեղ, որտեղ դրանք ձևավորվում են համակողմանիորեն, դա վերածվում է ռազմավարական գործընկերության և ավելին՝ դաշնակցային հարաբերությունների։

«Եվ, իհարկե, հաշվի առնելով ձեռք բերված մակարդակը՝ կառուցվում է աշխատանքը, ընդգծվում է, թե որքան կարևոր է մեզ համար զարգացնել հարաբերությունները երկրների և ժողովուրդների միջև։ Մեր կողմից, չնայած նրան, որ Պետական դուման ներկայացված է տարբեր քաղաքական խմբակցություններով և յուրաքանչյուր պատգամավոր իր ձևով է տեսնում իրավիճակը, ջանում ենք անել ամեն ինչ, որպեսզի բարեկամությունն ամրապնդվի։ Ըստ էության, անշեղորեն հետևում ենք դրան»,- ընդգծել է նա։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40