Հերմինե Նաղդալյանի հետ 409,000,000 դրամի պայմանագիր է կնքվել

06.09.2013 13:00
2576

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՄՈՒԼ


Պարզվում է ՀՀ կառավարության այս տարվա հուլիսի 4-ի 777-Ն որոշմամբ 416 մլն 769 հազար դրամ է հատկացվել «Ա/ճ Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների համար: Կառավարությունը որոշել է, որ հիշյալ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն «Գնումների մասին» ՀՀ օրենքով` բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով: Օգոստոսի 14-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր է կնքել «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ` 409 մլն 221 հազար դրամ արժեքով: Աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերի 12-ին:
«Հետք» էլեկտրոնային կայքը նշում է, որ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն 100 տոկոսով պատկանում է Աժ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանին: «Մրցույթներ չհայտարարելով` պետության կարիքների համար պետական գնման պայմանագրերի կնքման նպատակը մեկն է` թույլ չտալ «անցանկալի» ընկերությունների մուտքը շուկա, ինչն էլ ենթադրում է խոշոր կապիտալի բեւեռացում իշխանությունների մերձավոր շրջապատի ձեռքում», գրել է կայքը` ավելացնելով, որ Նաղդալյանին նեղ շրջապատում ասում են «բիզնես լեդի»: Նա խորհրդարանի ամենահարուստ կին պատգամավորն է: Թեեւ Հերմինե Նաղդալյանը հաճախ է հայտնվել սկանդալային պատմությունների մեջ, եւ դրա մասին մամուլը բարձրաձայնել է, սակայն իշխանությունները, այս դեպքում` կառավարությունը, չի խուսափում պետական բյուջեի հաշվին մի քանի զրոներով ԱԺ փոխնախագահի հարստությունն ավելացնելուց: Հերմինե Նաղդալյանը բաժնետոմսեր ու այլ ներդրումներ ունի նաեւ «Սիսիան Շիկ», «Բեգմիք», «Նազենիկ» ՍՊԸ-ներում: Իսկ 2012թ. 13 մլն դրամով օտարել է իրեն պատկանող «Ալնարս» ՍՊԸ-ն: Հերմինե Նաղդալյանն ունի 5 միավոր հողամաս, 2 բնակարան, 2 շինություն եւ մեկ շենք` իրենց հողամասերով:

Հերմինե Նադդալյանի ամուսինը`Դավիթ Բեգլարյանը, ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, 2011թ. հանձնված կամ վերադարձված փոխառություններից ստացել է 288 մլն դրամ եւ 850 հազար դոլար: Դ.Բեգլարյանի դրամական միջոցները 2011թ. վերջին կազմել են 15 մլն, իսկ աշխատավարձից ստացած եկամուտները` 3 մլն 661 հազար դրամ: 2012թ. տարեվերջին Դավիթ Բեգլարյանը հայտարարագրել է 6 մլն դրամ, որպես ունեցած դրամական միջոց եւ եկամուտ` 1 մլն 471 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ իշխանություն»
31 օգոստոսի 2013թ.

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34