Հերթական բնապահպանական ծրագրի համար կազմակերպվեց հանրային լսում

17.06.2014 14:57
1811

Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հունիսի 13-ին կազմակերպվել էին «Կապան քաղաքի շրջական միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման» բնապահպանական ծրագրի նախագծային փաթեթի հանրային լսումներ, հրավիրված էին հկ ներկայացուցիչներ, բնապահպաններ: Իրականացվելիք ծրագրի նպատակը շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումն է: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 28 մլն 150 հազ. դրամ է, բաղկացած է բնապահպանական` 21 մլն 705 հազ. դրամ արժողության եւ առողջապահական` 6 մլն 445 հազ. դրամ արժողության բաժիններից: «Մինչ նախագծային աշխատանքներին անցնելը համայնքում կատարվել են ուսումնասիրություններ եւ պարզել, թե ինչ կարող ենք անել այս ծրագրի շրջանակներում», - իր ելույթում ասաց քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը: Որոշվել է ծրագրի շրջանակներում շարունակել քաղաքի կենտրոնական հատվածի մայթերի նորոգման, մայթեզրերին ծառատնկման ու կանաչապատման աշխատանքները, որոնք մեկնարկել են անցած տարվանից: Բնապահպանության մասով նախատեսվել է նաեւ մակերեւութային ջրերի եւ էկոհամակարգի պահպանություն, քաղաքի միջով հոսող Ողջի գետի հունի մաքրում, մթնոլորտային օդի պահպանություն: Իսկ առողջապահության մասով նախատեսվում է աջակցել Կապանի համայնքի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների բուժկետերին` ձեռք բերել բուժգործիքներ, գույք եւ դեղորայք: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի խոսքով՝ նախատեսվում է շարունակել Ա.Մանուկյան փողոցի ափամերձ մայթի նորոգումը` մոտ 140 գծամետր հատվածով: «Այս ծրագրի արժեքն ավելի քան 15 մլն դրամ է: Այդ նպատակով այս տարվա համար որպես բնապահպանական վճար պետբյուջեից կտրամադրվի 7 մլն 300 հազ. դրամ, եւս 8 մլն դրամ կներդնի քաղաքապետարանը, - ասաց քաղաքապետը: Հանրային լսման մասնակիցները դրական գնահատական տվեցին ծրագրի նախագծային փաթեթին: Աշոտ Հայրապետյանի խոսքով` ծրագրի իրականացումը թույլ կտա ապահովել 2014թ. իրականացված բնապահպանական միջոցառման շարունակականությունը, կնպաստի համայնքի բնակչության համար առողջ կենսամիջավայր ստեղծմանը:

kapan.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40