Հերթական ծառատունկը՝ Ողջի գետի երկայնքով

11.12.2024 14:07
584

Բնապահպանական ծրագրի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Կապան քաղաքում կազմակերպվել էր հերթական ծառատունկը, որն այս անգամ իրականացվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հետ համատեղ՝ Մ2 միջպետական ճանապարհի՝ Բաղաբերդ թաղամասից մինչև Հունան Ավետիսյան փողոցն ընդգրկող հատվածում։

Ծառատնկմանը մասնակցել են Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցները` տնկելով 290 շագանակ տեսակի ծառ, որն առանձնանում է իր գմբեթաձև, խիտ, ուժեղ ճյուղապատված սաղարթով, ունի խոր արմատային համակարգ և փոշին կլանելու հատկություն։

Եվս 210 ծառ նախատեսվում է տնկել գարնանը՝ Հունան Ավետիսյան փողոցից մինչև Գործարանային փողոց ընկած ափամերձ հատվածում։

Ծառերի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը։

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40