Հեռուստասերիալների լեզուն անորակության սանդղակով առաջին տեղում է. Լեզվի կոմիտեն արձագանքում է եթերի խոսքին

20.02.2019 14:15
1256

ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթների ընդգրկումը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Այդ դրույթներից է անհրաժեշտ պայմանների ստեղծումը հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար: Մյուս դրույթը կապված է հեռուստաեթերի լեզվի հետ: Նշվում է, որ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և Սփյուռքում:

«Եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից: Այսօր մեկ-երկու հեռուստաալիքի եթերով ենք կարողանում պատշաճ հայերենով մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտել կամ ճանաչողական հաղորդումների հետևել: Մենք պետք է աջակցենք, համագործակցենք հեռուստաընկերությունների հետ: Նրանք զգում են մեր շնչառությունն իրենց թիկունքին: Եթե նախկինում մեր կառույցը պատժիչ ջոկատի դեր էր կատարում, ապա այսօր մենք գործընկեր ենք, աջակից ենք: Մեր նպատակը հայերենի տարածումն ու զարգացումն է»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նա նկատեց, որ իրենց ամփոփագրերին հեռուստաընկերությունները սովորաբար դրական են արձագանքում:

Անդրադառնալով եթերում հնչող խնդրահարույց հարցերին՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ այդ տեսանկյունից առաջին տեղում սերիալներն են: Նրանց լեզուն անորակության սանդղակով առաջնագծում է: Ինչ վերաբերում է ամենատարածված սխալներին, ապա Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ դրանք կարելի է տեսնել կոմիտեի հորդորակների միջոցով, որոնք պարբերաբար հրապարկվում են կայքերում, թերթերում: Տպագրում է նաև Հայաստանի Հանրապետություն օրաթերթը:

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40