Հետաձգվել է «Թշվառականը» հոդվածի դատաքննությունը

15.11.2013 13:38
1846

ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ


Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Կապան քաղաքի բնակիչ Գագիկ Ղահրամանյանը կարծում է (ենթադրում է), որ Սամվել Ալեքսանյանի հեղինակած «Թշվառականը» հոդվածն իր մասին է, ինչի համար եւ դատական հայց է ներկայացրել ընդդեմ թերթի խմբագրի` պահանջելով նաեւ 3 մլն դրամի նյութական փոխհատուցում:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2013թ. նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ըստ դատարանի ծանուցագրի, պետք է մեկնարկեր հայցադիմումի քննությունը: Նշանակված ժամից 10 րոպե առաջ, երբ պատասխանող Սամվել Ալեքսանյանը խմբագրության աշխատակիցների հետ արդեն դատարանի շենքում էր, դատավոր Անահիտ Թումանյանի օգնականն իրազեկեց պատասխանողին, որ դատավորի բացակայության պատճառով (գործուղման մեջ է գտնվում) դատական նիստը հետաձգվում է, իսկ նախնական դատական նիստի նոր ժամկետի մասին պատասխանող կողմը կիրազեկվի:

Իսկ թե ինչու է պատասխանող կողմը դատական նիստի հետաձգման մասին իրազեկվել նշանակված ժամից մի քանի րոպե առաջ` դատավորի օգնականը պատճառաբանեց, որ Սամվել Ալեքսանյանի հեռախոսահամարն իրենց հայտնի չի եղել:

Նշված ժամից րոպեներ առաջ դատարան չէին ժամանել հայցվորն ու նրա փաստաբանը` հավանաբար նախապես տեղյակ լինելով դատական նիստի հետաձգման մասին: Եվ, որ ուշագրավ է, դատարանի մուտքի հերթապահը, ում մոտ առկա էր տվյալ օրվա դատական նիստերի ժամանակացույցը, տեղյակ չէր դատական նիստի հետաձգման մասին ու հորդորեց սպասել մեկ-երկու րոպե, որից հետո կգան եւ մեզ կուղեկցեն դատական նիստերի դահլիճ: Բայց քիչ անց հեռախոսի մոտ հրավիրվեց պատասխանողը եւ տեղեկացվեց դատական նիստի հետաձգման մասին:
Ի դեպ, ս.թ. նոյեմբերի 8-ին պատասխանող Սամվել Ալեքսանյանը հայցադիմումի վերաբերյալ իր առարկություններն էր ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին եւ հայցվորին` առաջարկելով ամբողջությամբ մերժել Գագիկ Ղահրամանյանի հայցը (Ս.Ալեքսանյանի պատասխան խոսքը (առարկությունները) «Սյունյաց երկրում» կհրապարակվի առաջիկայում):
Ավելի վաղ` հոկտեմբերի 21-ին Սամվել Ալեքսանյանը միջնորդագիր էր ներկայացրել դատարան` խնդրելով հայցադիմումին պատասխանելու երկշաբաթյա ժամկետին հավելել եւս երկու շաբաթ, ինչը բավարարվել էր:

Ասվածին ավելացնենք. Սամվել Ալեքսանյանը չի օգտվի փաստաբանական ծառայությունից եւ ինքն էլ կպաշտպանի իր շահերը: Գագիկ Ղահրամանյանին փաստաբանական ծառայություն կմատուցի ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդգար Հովհաննիսյանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24