Հետաքրքիր գիշեր՝ հագեցած մշակույթով ու Չարենցով. թանգարանները կբացեն դռները

18.05.2022 22:41
46874

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Հայաստանի և Արցախի 125 մշակութային հաստատություններ այցելուներին բաց դռներ ու հետաքրքի մշակութային միջոցառումներ են խոստանում։ Այս տարի «Թանգարանների գիշերվա»  միջոցառումները համեմված են նաև չարենցյան նոտաներով, քանի որ լրանում է մեծ պոետի ծննդյան 125-ամյակը։

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիան՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է: Շուրջ երկու տասնամյակ է՝ Հայաստանը միացել է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Տոնին թանգարանները պատրաստվել են բազմաբովանդակ միջոցառումներով՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրություն, 30 կրթական, 40 համերգային և 124 մշակութային ծրագրեր։ Սա՝ թանգարանային գիշերվա մասով, իսկ մինչ գիշերը կգա, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ներկայացնում է թանգարանների վերջին մեկ տարվա  կյանքն ու խնդիրները։  

«Նախարարության ենթակայության տակ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրել են 10 հազարից ավելի նմուշներով, պատրաստել են 2000-ից ավելի գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը:

Տոնական օրով՝ ոչ տոնական հարցեր․ Քոչարյանը խոսեց նաև թանգարանների խնդիրներից՝  շատ են, որոշները՝ հրատապ, հատկապես միասնական տոմսային համակարգի հարցը, որը թույլ կտա առցանց ձեռք բերել բոլոր թանգարանների տոմսերը: Այս հարցերը լուծում են պահանջում, բայց, չմոռանանք, առջևում հետաքրքիր գիշեր է՝ թանգարանային։  Հետաքրքիր միջոցառումներ են սպասվում այցելուներին։

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն․ «Մայիսի 18-ի երեկոյան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ցուցադրությանը կհաջորդի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների համերգը: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը»։

Մայիսի 18-ին մեկնարկելու է նաև «Չարենց. երկու հասցե» կրթական ծրագիրը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ  գործակցությամբ: Ակցիայի շրջանակում մայիսի 21-ին բաց կլինի թանգարանի մշտական ցուցադրությունը։ Նախատեսվում է նաև «Տաղարանական էսքիզներ» գրական-երաժշտական երեկոն Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Օպերային պատրաստման ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ մինչ այդ՝ «Տաղարան» գրքի շնորհանդեսը, որը Չարենցը նվիրել է իր առաջին կնոջը՝ Արփենիկին: Երեկոն Չարենցի տուն-թանգարանում կավարտվի PROJECT LA-ի համերգով, կհնչի Չարենց՝ երգ դարձած։ 

hy.armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40