«Հետքի» հոդվածից հետո տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել

18.07.2018 23:33
1269

Օրեր առաջ մեր հրապարակած «Հեկտարից ավելի տարածքում պոչանքներ են կուտակվել. բնապահպանը հրավիրում է տեսչական մարմնի ուշադրությունը» հոդվածին արձագանքել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը հուլիսի 12-ին լուսանկարել էր Կապանի Աճանան և Նորաշենիկ գյուղերի միջև ճանապարհին կից այն տարածքը, որը նախատեսված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի ժամանակ բեռնաթափման համար: Կապանցի բնապահպանի փոխանցմամբ՝ տարածքը 1 հա-ից ավելի է, որտեղ կուտակված պոչանքներն ընկերությունը վթարից հետո Արծվանիկի պոչամբար չի տեղափոխել: Ա. Փարսադանյանի փոխանցմամբ՝ իր տեղեկություններով այդ պոչանքները կուտակվել են մոտ 10 տարի:

Հիշեցենք նաև, որ փաստին անդրադարձել էինք երկու տարի առաջ, սակայն այն ժամանակ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը չէր արձագանքել: Այսօր տեսչությունը վերանվանվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային ստորաբաժանման:

Այսօր մեզ հետ հեռախոսազրույցում տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց, որ երկու օր առաջ իրեն ներկայացրել են «Հետքի» հոդվածում բնապահպանի ահազանգը, ինչի արդյունքում հարուցվել է վարչական վարույթ, և հանձնարարական է տրվել Սյունիքի տարածքային ստորաբաժանմանը զննություն իրականացնել ու ստացած արդյունքներով ընթացք տալ գործին:

«Ամենայն հավանականությամբ պատասխանը կլինի այն, որ պետք է ստուգում իրականացնել, ինչպես եղավ վերջերս Նորաշենիկ գետ թափված պոչանքի դեպքում. կրկին ահազանգի հիմքով էր եղել, Սյունիքի տարածքային ստորաբաժանումը նմուշառում էր արել, ուղարկել Երևանի լաբորատորիա, որտեղ էլ զննության արդյունքում որոշակի բաներ էին պարզվել, և առաջարկություն է եղել, որ պետք է ստուգումներ իրականացվեն: Եվ քանի որ վարչապետի հանձնարարականով շուտով Քաջարանի կոմբինատում ստուգումներ ենք իրականացնելու, կհամատեղենք այդ խնդիրը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Վերջինս այսօր Կապանում հանդիպել է տեղի բնապահպանների, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների անդամների հետ, քննարկել են բնապահպանական հարցեր:

Լուսանկարը՝ Արմեն Փարսադանյանի

hetq.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40