ՀԷՑ–ը 2024 թ–ին էներգիայի սակագնի փոփոխման հայտ չի ներկայացնի, թեև դրա համար հիմքեր ունի

21.12.2023 10:18
779

Երկու օր առաջ ՀԷՑ–ը պարտատոմսերի առաջին թողարկումն է արել` շուրջ 32 մլրդ դրամի։ 2024 թ. ՀԷՑ–ը ցանկանում է դոլարային պարտատոմս թողարկել` շուրջ 100 մլն դոլարի, որը լինելու է, այսպես կոչված, «կանաչ բոնդեր»։

ՀԷՑ–ը 2024 թ. էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հայտ չի ներկայացնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է սակագնի մասին վերջնական որոշում կայացնում, իսկ մենք մարժայի (ապրանքների առուվաճառքի գների տարբերությունը) մեր մասի գործընթացի տերն ենք, և յուրաքանչյուր տարի փոփոխությունների ենք ենթարկում այն։ Այս տարի նույնպես փոփոխել ենք այն, քանի որ համապատասխանաբար ավելի քան 34 մլրդ դրամի ներդրում ենք արել, որն իր արտացոլումը պետք է ունենար մեր մարժայի ավելացման վրա»,– ասաց նա։

Արշակյանը նշեց, որ այս տարի եղել են գործոններ, որոնք կարող էին ազդել սակագնի փոփոխության վրա, բայց ընկերությունը չի գնա այդ քայլին։

«Մոտ 3 մլրդ դրամի վնաս ենք կրել էլեկտրական էներգիայի կառուցվածքի` պլանայինի ու փաստացի տարբերության հետևանքով։ Բացի այդ, այս տարի ՋԷԿ–երն են ավելի շատ աշխատել, ատոմակայանը` քիչ, սակայն ես չեմ կարծում, որ այս երկու գործոններն ու մեր մարժայի ավելացումը կարող են ազդել վերջնական սպառողի սակագնի փոփոխության վրա»,– վստահեցրեց Արշակյանը։

ՀԷՑ–ը 2024 թ. նախատեսում է շուրջ 40 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնել, որի ուղղությունները գրեթե նույնն են, ինչ նախորդ տարիներին` ավտոմատ հաշվառման համակարգի ներդնում, աշխատանքներ, որոնք նպաստելու են էլեկտրաէներգիայի անջատումների քանակի նվազմանը և այլն։

Արշակյանի խոսքով` բաշխիչ ցանցում էլեկտրաէներգիայի կորուստը 2023 թ. մոտավորապես կազմել է 6.6 տոկոս։ Նշենք, որ ՀԾԿՀ–ի կողմից նորմատիվային թույլատրելի մեծությունը 7 տոկոսն է։

«2015 թ. սկսած մեր միջոցառումներն այնպես ենք անում, որ նորմատիվից ավելի ցածր կորուստ ունենանք, և այդ գումարն ուղղենք զարգացման ծրագրերին»,– ընդգծեց ՀԷՑ ներկայացուցիչը։

Ի դեպ, երկու օր առաջ ՀԷՑ–ը պարտատոմսերի առաջին թողարկումն է արել` շուրջ 32 մլրդ դրամի։

«Այդպիսով մենք նոր մշակույթ ենք ներմուծում` մեր ներդրումները ֆինանսավորելու համար, այսինքն` վարկերից անցնում ենք պարտատոմսերի թողարկմանը։ Դա կնվազեցնի մեր կողմից ներգրավվող վարկերի ծավալը, բացի այդ, կաշխուժացնի մեր պարտատոմսերի շուկան, իսկ դա բոլոր երկրներում առողջ տնտեսության կարևոր գրավականն է»,– տեղեկացրեց Արշակյանը։

Հեռանկարում ՀԷՑ–ում մտածում են նաև բաժնետոմս թողարկել։ Մասնավորապես, 2024 թ., ցանկանում են դոլարային պարտատոմս թողարկել` շուրջ 100 մլն դոլարի, որը լինելու է, այսպես կոչված, «կանաչ բոնդեր». ստացած ամբողջ եկամուտն ուղղվելու է բնապահպանական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։

«Այս դեպքում մեր հիմնական թիրախային բաժանորդները լինելու են դրսի ընկերությունները, իսկ արդեն հաջորդ քայլը կլինի բաժնետոմսերի թողարկումը»,– նշեց Արշակյանը։

Ըստ նրա` ապագան արևային էներգիայինն է, որն այսօր բավականին լուրջ` մոտ 10 տոկոսից ավելի էլեկտրաէներգիա է ապահովում մեր երկրում։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24