ՀՀ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

16.11.2022 11:49
4861

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ Սյունիքի մարզում ներքոնշյալ ծրագրերի և միջոցառումների իրականացման նպատակով կհատկացվի շուրջ 21․1 մլրդ դրամ։

Մասնավորապես՝

1. Ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի շրջանակներում՝

• «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի Սիսիան-Քաջարան 60կմ-ի համակարգում և կառավարում» մրջոցառման իրականացման համար՝ 2․8 մլրդ դրամ,

• « Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի Քաջարանի թունելի և մոտեցումների համակարգում և կառավարում» մրջոցառման իրականացման համար՝ 1․2 մլրդ դրամ,

• «Եմ աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցում» մրջոցառման իրականացման համար՝ 8․2 մլրդ դրամ։

2. Սյունիքի մարզի համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիաներ տրամադրելու նպատակով կհատկացվի 4․7 մլրդ դրամ (Գորիս համայնքին՝ 859․6 մլն դրամ, Կապան համայնքին՝ 1․8 մլրդ դրամ, Մեղրի համայնքին՝ 339․3 մլն դրամ, Տաթև համայնքին՝ 200․6 մլն դրամ, Սիսիան համայնքին՝ 1․2 մլրդ դրամ, Տեղ համայնքին՝ 156․1 մլն դրամ և Քաջարան համայնքին՝ 227․5 մլն դրամ):

3. «Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում>> միջոցառման շրջանակներում «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի համար կհատկացվի 700․7 մլն դրամ,

4. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում «Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի համար կհատկացվի 624․5 մլն դրամ,

5. «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» միջոցառման շրջանակներում Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման համար կհատկացվի 30 մլն դրամ,

6. «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի համար կհատկացվի 335․7 մլն դրամ,

7. «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում թվով 16 դպրոցների համար կհատկացվի՝ 1․7 մլրդ դրամ,

8. Սյունիքի մարզպետարանին՝ «ՀՀ Սյունիքի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրով նախատեսվել է 609․5 մլն դրամ։

9. «Ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» և «Հանրակրթական դպրոցների գույքով և տեխնիկայով ապահովում» ծրագրերի շրջանակներում նախատեսված է համապատասխանաբար՝ 20 մլն դրամ և 150 մլն դրամ։

10. Մշակութային և գեղագիտական դաստիարակության ծրագրի շրջանակներում «Ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» միջոցառման իրականացման համար, որպես ընթացիկ սուբվենցիաներ Սյունիքի մարզպետարանին կտրամադրվի 19․8 մլն դրամ։

Դավիթ Դանիելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40