ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

07.08.2026 16:57
357

Եվրոպական միության՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանային կառավարման, փաստաթղթերի անվտանգության  և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի շրջանակներում 2026 թվականի օգոստոսի 3–ից 7-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Լիտվայի Հանրապետությունում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Ռուստամաս Լյուբաևասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կառուցվածքը, հիմնական խնդիրներն ու գործառույթները, ինչպես նաև սահմանային իրավիճակը և ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։

Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է պետական սահմանապահ ծառայության Վիլնյուսի սահմանապահ շրջան, սահմանային անցակետեր, Վիլնյուսի օդանավակայանի սահմանային կայարան, ինչպես նաև պետական սահմանապահ ծառայության դպրոց և ավիացիոն վարչություն։ Այցերի ընթացքում ներկայացվել են սահմանապահների պատրաստման համակարգը, սահմանային վերահսկողության կազմակերպման առանձնահատկությունները, ավիացիոն ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև պետական սահմանի պահպանության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցներն ու ժամանակակից լուծումները։

Այցերի ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության, սահմանային վերահսկողության կազմակերպման, անձնակազմի մասնագիտական պատրաստության, սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական կարողությունների զարգացման և երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Այցը գնահատվել է արդյունավետ և նպատակային՝ ապահովելով փորձի փոխանակման ու երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար անհրաժեշտ հիմքերը։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու և զարգացնելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայության միջև ձևավորված համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։  

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40