ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Մոսկվա ՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

07.10.2024 11:22
611

ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդ նիստը անցկացվել է 2024 թ. ապրիլի 12-ին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Մոսկվա ՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արտգործնախարարների նիստը կանցկացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված նիստին ընդառաջ:

Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն միջազգային օրակարգի արդիական հարցերի և ԱՊՀ ձևաչափում փոխգործակցության շուրջ: Ընդլայնված ձևաչափով մասնակիցները կքննարկեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին հայտարարությունը:

 

Որոշումներ կընդունվեն նաև 2025 թվականի միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2025-2026 թվականների միջոցառումների, ինչպես նաև 2024-2025 թվականների միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որոնք նվիրված են Աշխաբադը նոր մարզական հնարավորությունների քաղաք հռչակելուն:

Բացի այդ, հանդիպմանը կհաստատվի փաստաբանական գործունեության, ԶԼՄ-ների և կամավորության ոլորտներում չորս նոր բազային կազմակերպությունների ստեղծումը:

Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդ նիստը անցկացվել է 2024 թ. ապրիլի 12-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հայկական կողմն այդ հանդիպմանը ներկայացնում էր փոխախարար Մնացական Սաֆարյանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01