ՀՀ բոլոր քաղաքներում հունվարի 1-ից կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով

09.12.2021 19:28
3313

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում 2022թ․ հունվարի 1-ից կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսեցին վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այն կենսաթոշակառուները, որոնք կընտրեն Ազգային օպերատորին (ՀայՓոստ), մինչև ՄՍԾ դիմելը պետք է արդեն ունենան Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր՝ կնքված Հայփոստի հետ, և դիմումի հետ միասին ներկայացնեն նաև պայմանագիր կնքելու մասին Հայփոստի տված տեղեկանքը։

«Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։  

75 տարին լրացած կենսաթոշակառուները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում վճարման եղանակ ընտրելու, ինչպես նաև Հայփոստի հետ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելու պարտավորություն չունեն։

Բանկի կամ Հայփոստի հետ պայմանագիր կնքած՝ քաղաքային բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների կենսաթոշակը փոխանցվում է բանկային քարտերին կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներին։

Քարտային և էլեկտրոնային հաշիվներին առկա միջոցները կարող են օգտագործվել անկանխիկ վճարման տեխնիկական միջոցներով վճարումներ կատարելու, բանկի կամ Հայփոստի սպասարկման կենտրոններում (մասնաճյուղերում) հաշվից գանձելու, ինչպես նաև կանխիկացվել ավտոմատ գանձման մեքենաների և կանխիկացման սարքերի միջոցով։

Կենսաթոշակառուի ցանկությամբ կամ պատվերով իր բնակության վայրում կանխիկացման ծառայություն մատուցելու համար Հայփոստը կանխիկացման գործարքները կատարում է որպես լրացուցիչ ծառայություն, ինչի համար կենսաթոշակառուն վճարում է՝ կազմակերպության և կենսաթոշակառուի միջև կնքված պայմանագրով սակագին նախատեսված լինելու դեպքում։

Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմի ՄՍԾ, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։

Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը»,- հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02