ՀՀ դպրոցներում վաղվանից դասեր չեն լինի, առավոտյան բոլոր դպրոցները կստանան հրամանը. Արայիկ Հարությունյան

01.03.2020 15:48
1239

Քիչ առաջ խորհդակցություն է կայացել ԿԳՄՍ նախարարությունում, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Որոշվել է գարնանային արձակուրդի մեկնարկը տալ վաղը՝ մարտի 2-ից: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Քննարկեցինք ՀՀ-ում առկա իրավիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված: Վստահ կարող ենք ասել, որ իրավիճակը մեր երկրում վերահսկելի է, սակայն պետության համար սա անսովոր իրավիճակ է: Մենք բոլոր փաստարկները քննարկեցինք, բոլոր կողմերը, դեմերը միմյանց կողմ դրեցինք, եւ որոշեցինք ընդհանուր լարված իրավիճակը թոթափելու նպատակով գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ: Այս ընթացքում կառավարութունն իրավիճակը կուսումնասիրի եւ շաբաթվա վերջ որոշում կկայացվի դասերը շարունակելու մասով: Այդ մեկ շաբաթը լիովին բաավարար է ներկա պահին առկա լարվածությունը թոթափելու համար: Մեր երեխաների անվտանգությունը, փոխվստահությունը մեզ համար ամենակարեւորն է, ինչու չէ նաեւ որոշալի կանխարգելիչ միջոցառումներ անելու համար է այս ժամանակամիջոցը»,-ասաց նախարարը: Վաղն առավոտյան բոլոր դպրոցները կստանան համապատասխան հրամանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններ, դպրոցներ, քոլեջներ, ուսումնարաններ ԲՈւՀ-եր: Չնայած այս քայլին, ըստ նախարարի, խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ՀՀ-ում վարակի առումով վիճակը վերահսկելի է:

armtimes.com

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40