ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ. ԵՄ հայտարարությունը

20.10.2022 22:52
1269

Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները կիրականացնեն երկու հիմնական խնդիր, նախ՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով հրադադարին երկու կողմերի հավատարմությանը, և երկրորդ, տեղում հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ կանոնավոր և ժամանակավոր հաշվետվությունների միջոցով ԵՄ թիմը վերահսկելու է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում:

Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ։

ԵՄ դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ, այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագրի հիման վրա ԵՄ-ն սերտորեն ներգրավված է երկու կողմերի միջև խաղաղ գործընթացի ղեկավարման գործում։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40