ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

26.09.2018 15:19
1229

Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանը, որին մասնակցել է  ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառման օրակարգում հիմնականում ընդգրկված էին մասնակից երկրների գիտատեխնիկական փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ուժերով անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: Գիտատեխնիկական նստաշրջանին հաջորդել է Բելառուսի Հանրապետության ԱԻՆ, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Կոլեգիայի 6-րդ համատեղ նիստը, որին հայկական պատվիրակությունը մասնակցել է որպես դիտորդ:

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:

Եվգենի Զինիչևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ կոլեգիայի ընթացքում որպես դիտորդ մասնակցության համար և նշել է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մեծապես կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը: «Առավել արդյունավետ համագործակցության համար ստեղծվել է հուսալի մի մեխանիզմ, որը գործում է շուրջօրյա ռեժիմով, խոսքը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասին է», - ասել է նախարարը և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն կենտրոնի հետագա զարգացմանը:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնական խնդիրներն են արձագանքել Կովկասում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, իրականացնել համատեղ ծրագրեր և նախագծեր, մասնագետներ պատրաստել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում: 2016 թ. մարտին Կենտրոնի ստեղծումից ի վեր, կազմակերպվում և անցկացվում են հայ փրկարարների մասնագիտական զարգացման մի շարք դասընթացներ: Արդեն իսկ վերապատրաստվել է շուրջ 170 մարդ: 2018 թվականին նախատեսվում է 185 հայ մասնագետների վերապատրաստում:

Ե. Զինիչևը հույս է հայտնել նաև, որ հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների գերատեսչությունների շրջանակներում կշարունակի ընդգրկել մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նախկինում: Նրա խոսքով այսօր դա ոչ միայն կանխարգելման և հետևանքների վերացման աշխատաքների փորձի փոխանակում է, այլև ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստում, փոխգործակցություն՝ տարբեր ձևաչափերով, ինչպես նաև՝ ճգնաժամային կառավարման կենտրոնների շրջանակներում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40