ՀՀ ֆիզիկական անձանց անունով 2004-2017 թթ. արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ դոլար. ԿԲ

30.07.2018 14:18
1222

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում է  ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և Հայաստանի Հանրապետությունից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որոնցից տարանջատվում են ոչ առևտրային նպատակով իրականացրած փոխանցումները: Սկսած 2004 թ-ից՝ տվյալների հավաքագրումն իրականացվում է համադրելի մեթոդաբանությամբ, ինչն ապահովում է տվյալների ամբողջականությունը և բարձր ճշգրտությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2004-2017 թթ. ընթացքում դեպի ՀՀ  ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 23,7 մլրդ ԱՄՆ դոլար, որից 18,2 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առևտրային բնույթի փոխանցումներ: Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 6.6 %: Ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների դեպքում միջին տարեկան ներհոսքը կազմել է մոտ 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.4 %:

2004-2017 թթ. ընթացքում ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից դեպի արտերկիր փոխանցվել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլար, որից 3,6 մլրդ ԱՄՆ դոլարը եղել են ոչ առևտրային բնույթի փոխանցումներ: Նշված ժամանակաշրջանում ընդհանուր փոխանցումների միջին տարեկան արտահոսքը կազմել է  0.8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 5.8 %: Ոչ առևտրային նպատակով իրականացված փոխանցումների համար միջին տարեկան արտահոսքը կազմել է մոտ 0,3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ միջին տարեկան հավելաճի տեմպը՝ 4.4 %: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40