ՀՀ ֆուտբոլի հավաքականն արժանապատիվ խաղով խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային. 4:0

16.10.2018 22:44
1207

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հիանալի ու, ինչպես գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն է նշում, արժանապատիվ խաղով առավելության հասավ Մակեդոնիայի նկատմամբ: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրի հանդիպումն ավարտվեց 4:0:

Հանդիպման հենց սկզբից հայ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են վերականգնել պատիվը Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո: Առավելությունը նրանց կողմն էր ու անընդհատ պահեր էին ստեղծում մրցակցի դարպասի մոտ: 12-րդ րոպեին Հենիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մարկոս Պիզելին: Րոպեներ անց Մարկոսը ցավալի վնասվածք ստացավ ու փոխարինվեց:

Հայ ֆուտբոլիստները շարունակեցին ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը նաեւ 2-րդ խաղակեսում: Մակեդոնացիներն էլ ձեռքերը ծալած նստած չէին, սակայն նրանց փորձերը Գյուլբուդաղյանցի սաները չեզոքացնում էին: 67-րդ րոպեին Հայաստանը կրկնապատկեց առավելությունը Մխիթարյանի փոխանցումից հետո հավաքական վերադառնալուց հետո իր առաջին գոլը խփեց Յուրա Մովսիսյանը: 81-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը տուգանային հարվածից հաշիվը դարձրեց խոշոր: Դարպասապահը մոտ էր գնդակը բռնելուն, սակայն չկարողացավ: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց Մխիթարյանը: Նա հիասքանչ հարվածով աչքի ընկավ տուգանայինից:

Հաղթանակը մեծ ցնծությամբ ընդունեց լիքը «Հանրապետականը»: Երկրպագուները ողջ խաղի ընթացքում աջակցում էին ֆուտբոլիստներին, վանկարկում Մխիթարյանի, Մարկոսի, Մովսիսյանի անունը: Հանդիպումից հետո ֆուտբոլիստները մոտեցան տրիբունաներին ու շնորհակալություն հայտնեցին ֆուտբոլասերներին: Նրանցից մի քանիսը մարզաշապիկները նվիրեցին երկրպագուներին:

Այս խաղից հետո Հայաստանը միավորների քանակը հասցրեց 6-ի: Մակեդոնիան մնաց 9 միավորով: Ազգերի լիգայի 5 եւ 6-րդ տուրերի հանդիպումները Հայաստանը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին: Նա կհյուրընկալվի Ջիբրալթարին, ապա Լիխտենշտեյնին:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40