ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ռաֆիկ Արամյանը

18.05.2022 16:37
1105

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը:

Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962 թ-ին, Աշտարակ քաղաքում: 1978-1983 թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1984-1987 թթ-ին եղել է  ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1988 թ-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2010 թ-ին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ հավանականության տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն բնագավառում:  2013 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 2021 թ-ին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:

Ռաֆիկ Արամյանը 2013 թ-ից ՀՀ  ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է և Հայ-Ռուսական համալսարանի  մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն վարիչ: 2012 թ-ին  Հայ-Ռուսական  համալսարանի գիտական խորհրդի կողմից  «Հակադարձ խնդիրներ ստոխաստիկ և  ինտեգրալ երկրաչափության մեջ»  շարքի համար նրան  շնորհվել է  ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի մրցանակ: Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակումների և միջնակարգ դպրոցի երեք դասագրքերի հեղինակ է: Նա American Journal of Applied Mathematics (AJAM)  և Advances in Pure Mathematics (APM)  ամսագրերի  խմբագրական  խորհրդի (AMU), Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական անդամ (ATINER) է:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի զարգացման իր տեսլականը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ պետք է խրախուսել միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը, ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ:  «Մենք պետք է զբաղվենք մաթեմատիկական խնդիրներով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն: Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որտեղ կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններն իրենց անհրաժեշտ մաթեմատիկական խնդիրների լուծման համար: Այդպիսով հնարավոր կլինի ստեղծել մրցունակ միջավայր՝ ներգրավելով երիտասարդ գիտնականներին», - ասաց Ռաֆիկ Արամյանը:

 18.05.2022թ.

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40