ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

09.11.2015 10:52
2284

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:

Այցի սկզբում նախարարն այցելել է Տոլորս համայնք, զրուցել համայնքապետի եւ բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գյուղացիները նախարարի հետ զրույցում հատկապես կարեւորել են գյուղատնտեսական մթերքների իրացման հարցը, մասնավորապես շեշտադրել մսի, կաթի մթերման ցածր գների խնդիրը, ինչպես նաև բարձրացրել մթերման դիմաց կատարվող վճարումների hարցը: Տոլորսի բնակիչներին մտահոգում էր նաեւ գյուղտեխնիկայի մաշվածությունը, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին եւ որակով կատարմանը:

Արձագանքելով մթերման հետ կապված հարցին` նախարարը մասնավորապես նշել է, որ ընթացիկ տարին աչքի է ընկել բերքի առատությամբ, ինչը հատկապես խաղողի մթերման հետ կապված որոշակի դժվարություններ առաջացրեց, որոնց սակայն նախարարությունը հընթացս օպերատիվ լուծումներ է տվել եւ արել է հնարավորը խնդիրները կարգավորելու համար: Նախարարի խոսքով` պարենային մի շարք ապրանքների (ցորեն, կաթ) ցածր գները միջազգային տենդենցներով են պայմանավորված եւ ժամանակավոր բնույթ են կրում:

Նախարարը հայտնել է, որ բոլոր մարզերում, այդ թվում` նաեւ Սյունիքում, նախատեսում են կառուցել սպանդանոցներ, որոնք կնպաստեն մսի իրացման խնդրի լուծմանը, ինչպես նաեւ տեղերում պետք է ստեղծվեն վերամշակման փոքր արտադրամասեր, որոնք էապես կթեթեւացնեն գյուղմթերքի իրացման հոգսերը:

Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ցանկություն են հայտնել ընդգրկվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրում, ինչը հնարավորություն կտա ջրարբիացնել հեռագնա շուրջ 1300 հա արոտները: Նախարարը նշել է, որ ծրագրի պատասխանատուներին արդեն իսկ հանձնարարված է ուսումնասիրություններ իրականացնել խնդրի առնչությամբ:

Գյուղացիների հետ զրույցում նախարար Կարապետյանը հորդորել է գյուղատնտեսական կոոպերատիվ հիմնել, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները եւ կնպաստի գյուղացիների եկամուտների ավելացմանը: Նախարարի խոսքով` արդեն հանրապետությունում 100-ից ավել կոոպերատիվներ են ստեղծվել, եւ արդյունքները գոհացուցիչ են:

Նախարարը նաև հավաստիացրել է, որ մատչելի գներով սերմացուի, պարարտանյութի, դիզվառելիքի եւ սուբսիդավորվող վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագրերը ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2016 թվականին եւս կշարունակվեն:

Այնուհետեւ նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Սյունիքի Ծղուկ համայնքում գործող «Բորիսովկա» ՍՊԸ-ի պանրի արտադրամասը: Ընկերության տնօրենի տեղեկացմամբ իրենք համագործակցում են մարզի 6 համայնքների ավելի քան 150 ֆերմերների հետ, օրական վերամշակում են 9,000 լիտր կաթ, արտադրում են կարագ եւ 7 տեսակի պանիր, որից 3-ը եվրոպական՝ մոցարելլա, կամամբեր, ռիկոտա: Նրա խոսքով` առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքները եւ շուրջ երեք անգամ ավելացնել արտադրության ծավալները: Նախարարը, գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից, հավելել է, որ ընկերությունը կարող է մասնակցել նաեւ ՀՀ ԳՆ ԳԾԻԳ ծրագրի արժեշղթայի զարգացման բաղադրիչի դրամաշնորհային մրցույթին եւ պայմաններին բավարարելու դեպքում ստանալ մինչեւ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության հարցերի բարելավման եւ արտահանման հնարավորությունների ավելացման նպատակով` նույն չափով ներդրում իրականացնելու պայմանով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08