ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հրաժեշտի խոսքը

19.01.2022 16:48
3259

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։ Ներկայացնում են Ձեզ Լևոն Յոլյանի հրաժեշտի խոսքը. 

«Հարգելի գործընկերներ,

«Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 8-րդ մասի համաձայն` տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը:

Երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել եմ պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։

Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում։

Իմ պաշտոնավարման ընթացքում պալատը գործել է պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ, որդեգրել է քաղաքական չեզոքություն, ոչ բարձրակոչ և ոչ էլ աղմկալի հայտարարությունների քաղաքականություն:

Արել եմ ամեն հնարավորը, որպեսզի պալատում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց և ազնիվ մասնագետներ։

Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։

Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին։  

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, կառավարությանը, Ազգային ժողովին համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր նախկին և ներկա գործընկերներին համատեղ  աշխատանքի համար:

Լևոն Յոլյան

19.01.2022թ.»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40