ՀՀ կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար

23.05.2024 14:29
807

Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով գումար կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։  Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով՝ արդյունքում քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները»,- ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ կրթահամալիրներ կկառուցվեն Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, Գեղարքունիքի մարզի Կախակն, Արեգունի,Փոքր Մասրիկ, Մաքենիս գյուղերում, Լոռու մարզի Բազում, Միխայլովկա, Կաթնառատ, Գարգառ գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում։

«Այս նախագիծը ևս մեկ աշխատանք է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոշորածավալ ծրագրի, ինչպես նաև դպրոցների գույքային ու շենքային պայմանների բարելավման ընթացիկ ծրագրերի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40