ՀՀ ԿԳ նախարարի ուղերձը

01.09.2018 11:18
1171

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: 

Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարևորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում գիտելիքի և կրթության կարևոր բաղադրիչը ազատ և քննադատական մտածողությունն է, վերլուծական միտքը, որի հիմքերը դրվում են դպրոցում և շարունակվում հետագայում՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Կրթությունը իրավագիտակից, պահանջատեր ու մրցունակ քացաքացի ձևավորելու կարևոր գործընթաց է, որի ապահովման երաշխավորը պետությունն է, ուսուցիչն ու դասախոսը: Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը, ներառական զարգացման շարժիչ ուժը:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց առջև բացվում է դպրոցի, գիտելիքի հետաքրքիր աշխարհ:

Սիրելի՛ մանկավարժներ, Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն նաև կրթության համակարգում, որը մեծապես պայմանավորված է ձեր ստեղծագործ և նվիրական աշխատանքով: Բոլոր այն մանկավարժները, տնօրենները, ովքեր աջակցում են դպրոցի վերափոխման գործընթացին, իմ գործընկերներն են, ու կանեմ առավելագույնը՝ նրանց աջակցելու համար: Խորապես ծանոթ եմ այն դժվարություններին, որոնց բախվել եք նախկինում, այն խնդիրներին, որոնք առկա են հիմա: Համատեղ աշխատանքով, վստահ եմ, լուծումներ տալու ենք բոլոր առկա հարցերին՝ մեր բոլորի առջև դնելով ավելի մեծ նպատակներ:

Սիրելի ծնողներ, մեր հիմնական նպատակն է՝ երկիրը դարձնել արդար, ստեղծել հավասար հնարավորություններ ձեր երեխաների համար: Իսկ արդար երկիր ունենալու համար, առաջին հերթին, արդար պետք է լինի դպրոցը՝ ապահովելով որակյալ կրթության հավասար հասանելիությունը բոլորի համար: Ձեր աջակցությունն այս հարցում կարևոր է, երբեմն էլ՝ վճռական:

Վստահ եղե՛ք ձեր ուժերին, և ապագան ձերը կլինի:

ՀՀ կրթության և գիտության նախարար
Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40