ՀՀ ՄԻՊ-ն արձանագրել է, թե ինչ պայմաններում են պահվում Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանում կալանավորված զինծառայողները

17.04.2023 11:11
937

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։

Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։

Այցին ներգրավված է եղել Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է նշված անձանց բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։

Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ամբողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12